Երրորդ «Գերբնական գազանները» այժմ գտնվում է արտադրական փուլում: Նկարահանումները ընթանում են Մեծ Բրիտանիայում, սակայն անցյալ շաբաթ ֆիլմի թողարկման ծրագրերում փոփոխություններ են կատարվել: Երրորդ մասը պետք է լույս տեսներ 2021 թվականի նոյեմբերին:
Փոփոխությունները տեղի ունեցան այն բանից հետո, երբ Ջոնի Դեփը, ով ֆիլմում խաղում է ոճրագործ Գրինդելվոլդին, հեռացվեց ֆիլմի դերասանական կազմից: Սպասվում է, որ ոչ մի տեսարան չի վերանկարահվի, հայտնել է The Wrap պարբերականին իրավիճակին ծանոթ մի մարդ:
«Գերբնական գազաններ: Գրինդելվոլդի հանցանքները» ֆրանշիզայի վերջին ֆիլմը հայտնվել է վարձությում 2018 թվականի հոկտեմբերին և ամբողջ աշխարհում վաստակել է 654,8 միլիոն դոլար: Այժմ «Գերբնական գազաններ 3» կինոնկարը համաշխարհային վարձույթում կհայտնվի «Կապիտան Մարվել 2» ֆիլմի (թպղարկումը նախատեսված է հուիսի 8-ին) թողարկումից մեկ շաբաթ անց՝ 2022 թվականի հուլիսի 15-ին: ԱՊՀ երկրներում ֆիլմը կթողարկվի հուլիսի 14-ին: