Երեկ թողարկվել է ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի առաջին թրեյլերը, որտեղ գլխավոր հերոսի պատմությունն Արցախյան պատերազմն ու դրա հետևանքներն են: Արցախ վերադարձող աղջկան մարմնավորում է Տատյանա Սպիվակովան՝ Վլադիմիր և Սաթի Սպիվակովների դուստրը:
Ֆիլմում նկարահանվել են Ռիչարդ Սամմելը, Տատյանա Սպիվակովան, Սոս Ջանիբեկյանը, Լեոնարդաս Պոբեդոնոսցեվասը, Նաիրա Զակարյանը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2019 թվականի հոկտեմբերին: