Վենետիկի կինոփառատոնի նախաշեմին Netflix-ը ներկայացրել է Դեւիդ Միշոյի «Թագավորը» պատմական դրամայի առաջին թրեյլերը, որի գլխավոր դերը կատարել է Թիմոթի Շալամեն: Ֆիլմում խաղացել են նաեւ Ռոբերտ Պատինսոնը եւ Լիլի-Ռոուզ Դեփը:
Սյուժեի հիմքում Շեքսպիրի մի քանի պիեսներ են: Ֆիլմը կպատմի անգլիացի թագավոր Հենրիխ V-ի (Շալամե) կյանքի մասին: Հոր մահից հետո նրա կերպարը գահ է բարձրանում եւ ստանում է տաղանդավոր զորավարի փառքը: Նա ջախջախեց ֆրանսիական բանակը եւ նույնիսկ դարձավ Ֆրանսիայի թագավոր Կարլ 6-րդի ժառանգորդը, ստանալով նրա դստեր՝ Եկատերինայի (Դեփ) ձեռքը:
Ֆիլմը կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնում արտամրցութային ծրագրում, իսկ հետո դուրս կգա Netflix հոսքայն ծառայությունում: