«Օսկար»-ի հավակնորդ Թիմոթի Շալամեն («Կանչիր ինձ քո անունով») պատրաստվում է վերամարմնավորվել լեգենդար երաժիշտ Բոբ Դիլանին: «Going Electric» անվանումով նախագիծը գրավել է «Ford ընդդեմ Ferrari» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Մենգոլդին:
Առաջիկա ֆիլմի սյուժեն կպատմի Դիլանի՝ ֆոլկ երաժշտությունից ռոք ժանր տեղափոխվելու մասին: Ֆիլմի պրոդյուսերներն են Դիլանի բազմամյա մենեջեր Ջեք Ռոզենը, Ֆրեդ Բերգերը («Լա Լա Լենդ») եւ ինքը՝ Մենգոլդը: Դիլանը կկատարի գործադիր պրոդյուսերի գործառույթները. նրա երաժշտության իրավունքներն արդեն գործարքի մեջ են մտնում:
Ըստ Deadline-ի, Շալամեն սկսել է ակտիվորեն կիթառի դասընթացների է մասնկացում նվագելու համար: Հունվարի 30-ին նրա մասնակցությամբ Հայաստանում լույս կտեսնի «Փոքր կանանց» հերթական էկրանավորումը: 2020-ին Շալամեն կհայտնվի Ուես Անդերսոնի «Ֆրանսիական դիսպետչերում» եւ գլխավոր դեր կխաղա Դենի Վիլնյովի «Դյունայում»: