Հոլիվուդի ամենագեղեցիկ երիտասարդ զույգերից մեկը բաժանվել է. դերասաններին մոտ աղբյուրից հայտնի է դարձել, որ 24-ամյա Թիմոթի Շալամեն եւ 20-ամյա Լիլի-Ռոուզ Դեփն այլեւս միասին չեն: Բաժանման պատճառը չի բացահայտվում:
Վերջին անգամ զույգը միասին են տեսել 2019 թվականի հոկտեմբերին, իսկ Շալամեն վերջին հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ միայնակ է: Այժմ ինսայդերը հաստատել է, որ դերասանը, իրոք, այլեւս չի հանդիպում Ջոնի Դեփի դստեր հետ: