Թողարկվել է «Սիրով, Անտոշա» վավերագրական ֆիլմի թրեյլերը, որը պատմում է հայտնի դերասան Անտոն Ելչին կյանքի և կարիերայի մասին: Դերասանը մահացել է 2016-ին դժբախտ պատահարի պատճառով:
Ֆիլմը ցուցադրվել է «Սանդենս» կինոփառատոնում: Ռեժիսորն է դեբյուտանտ Գարեթ Փրայսը, որը մինչ այդ աշխատում էր որպես մոնտաժող: Ֆիլմում հայտնվում են այնպիսի հայտնի կինեմատոգրաֆիստներ, ինչպիսիք են Ջեյ Ջեյ Աբրամսը, Սոֆիա Բուտելան, Նիկոլաս Քեյջը եւ այլոք, ում հաջողվել է աշխատել Անտոնի հետ: