Երեկ Երևանում կայացավ «Դրախտի դարպասը» ֆիլմի պրեմիերան: Ջիվան Ավետիսյանն ու նրա ստեղծագործական թիմը «ԿինոՊարկ» կինոթատրոնի բոլոր սրահներում միաժամանակ ներկայացնում էին երկար սպասված կինոնկարը:
Արցախյան թեմայով Ջիվան Ավետիսյանի նոր ֆիլմը՝ ստեղծագործական և արտադրական միջազգային մեծ կազմով, մեծ ճանաչման դերասանական և պրոդյուսերական թիմով, միջազգային համագործակցության լուրջ գործակցությամբ արծարծում է համամարդկային խնդիրներ՝ միաժամանակ ներկայացնելով պատերազմի ու խաղաղության դեմքը:
Գերմանացի լրագրողը 2016-ին վերադառնալով Արցախ՝ լուսաբանելու քսաներկու տարվա ընդմիջումից հետո վերսկսված պատերազմը, հանդիպում է արցախցի երիտասարդ օպերային երգչուհուն և կարծես թե արթնանում են փոխադարձ սիրային զգացմունքներ, մանավանդ, որ հարթ չեն հերոսների անձնական կյանքերը, սակայն պարզվում է, որ երգչուհին անհայտ կորած արցախցի ֆոտոլրագրողի աղջիկն է, ում 1992-ին՝ Թալիշի անկման օրը, գերմանացի լրագրողը թողնում է գյուղում՝ գերության մեջ՝ յուրացնելով նրա մարտի դաշտում արված լուսանկարները…
Ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իշխանության այլ ներկայացուցիչներ, կինոհանրությունն ու բազմաթիվ հյուրեր: Հոկտեմբերի 17-ից ֆիլմը ցուցադրվելու է «ԿիոՊարկում», իսկ հոկտեմբերի 25-ից բոլոր կինոթատրոններում: