Առողջապահության հետ կապված խնդիրները COVID-19 շնչառական հիվանդության շարունակվող տարածման ֆոնին կազմակերպիչներին հանգեցրել են փառատոնի պատմության մեջ առաջին անգամ համաշխարհային հեղինակավոր կինոփառատոնի չեղարկմանը:
«Կաննի կինոփառատոնը չի կարող անցկացվել նախատեսված ժամկետներում՝ մայիսի 12-23-ը», – հայտնում են կազմակերպիչները:
Կինոփառատոնի կազմակերպիչները մտադիր են խորհրդակցություններ անցկացնել Ֆրանսիայի առողջապահության նախարարության եւ Կանն քաղաքապետարանի հետ: Փառատոնի նոր օրերի մասին վերջնական որոշումը կհրապարակվի ավելի ուշ:
Կազմակերպիչները հույս են հայտնել, որ փառատոնը կանցկացվի 2020 թվականի հունիսի վերջ-հուլիսի սկիզբ:
Կաննի կինոփառատոնը միջազգայի կինոիրադարձությունների ամենամեծ միջոցառումն է: Կաննը դադարեցվել է միայն մեկ անգամ՝ 1968 թվականին, այն բանից հետո, երբ ռեժիսորները, համերաշխություն հայտնելով ամբողջ Ֆրանսիայում երթ անցկացնող ուսանողներին եւ աշխատողներին, իրենց ֆիլմերը հանել են փառատոնից եւ ստիպել փակել այն: