Այսօր Մոսկվայի միջազգային կինոփառատոնը չեղյալ է հայտարարել Արցախի մասին «Դրախտի դարպասը» ֆիլմի ցուցադրությունը: Այս ֆիլմը ստեղծվել է համատեղ արտադրության շնորհիվ:
ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը արձագանքել է ֆիլմի «փակմանը» իր ֆեյսբուքյան էջում, իսկ ավելի ուշ հարցազրույց է ունեցել Սպուտնիկ Արմենիայի հետ:
Հարգելի գործընկերներ,
Տեղեկացվել ենք, որ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որ արտադրվել էր Լիտվայի, Գերմանիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Իտալիայի և Ավստրիայի հետ համատեղ, հանվել է Մոսկվայի միջազգային կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրից: Այսօր ռեժիսորի, կինոլորտի պատասխանատուների հետ քննարկելու ենք այս ուղղությամբ մեր համատեղ քայլերը:
Վստահ ենք, սակայն, որ մերժելի և արատավոր մոտեցում է արվեստի պատեհական քաղաքականացումը, մասնագիտական և գեղարվեստական խնդիրների ու չափանիշների ոտնահարումը՝ ինչ-ինչ շահերից ելնելով: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ: