«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, համագործակցելով Ֆրանսիայի Կինեմատոգրաֆիայի և անիմացիոն պատկերի ազգային կենտրոնի (CNC- Centre National du Cinéma et de l’Image Animée) և Արվեստի միջազգային կենտրոնի հետ (Cité internationale des arts), հայտարարում է դրամաշնորհի մրցույթ՝ սցենարական դասընթաց Հայաստանում բնակվող սկսնակ և միջին փորձառությամբ կինոգործիչների համար, ովքեր ներկայումս մշակում են լիամետրաժ գեղարվեստական կամ լիամետրաժ անիմացիոն նախագծեր:
Դասընթացի ժամանակահատված.
2024թ. հուլիսի 3-ից մինչև սեպտեմբերի 27-ը։
Դրամաշնորհը հոգում է թռիչքի, վիզայի, ապահովագրության, կեցության և ուսման հետ կապված ծախսերը:
Դասընթացի աշխատանքային լեզուներն են՝ ֆրանսերենը կամ անգլերենը: Ֆրանսերենի կամ անգլերենի վարժ իմացությունը պարտադիր է (գրավոր և բանավոր):
Հայտերը պետք է ներառեն հետևյալ փաստաթղթերը.
- Կինոգործչի CV, ֆիլմագրություն և հղումներ նախորդ աշխատանքներից
- Ուղեկցող նամակ` մանրամասն նկարագրությամբ դասընթացի անհրաժեշտության մասին
- Կարճ սինոփսիս
- Treatment (ընդարձակ սինոփսիս) կամ առկայության դեպքում սցենարի վերջին տարբերակը
- Երաշխավորագրեր առնվազն 3 հատ
- Առկայության դեպքում՝ նախագծի պրոդյուսերի անունը, CV-ին և կոնտակտային տվյալները
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը (PDF տարբերակով, ըստ նշված հերթականության, ընթեռնելի, ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով՝ պարտադիր հայերեն թարգմանությամբ) պետք է առցանց ուղարկել՝ scriptwritingresidency.ncca@gmail.com էլեկտրոնային հասցեին, ս/թ մարտի 1-ից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ. մարտի 30-ը, ժամը 23:59-ը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Հիշեցնում ենք, որ ուշացումով, թերի և ձևաչափին չհամապատասխանող փաստաթղթերը չեն դիտարկվելու:
Նախնական ընտրությունը կկատարի Կինոկենտրոնի կողմից ստեղծված հանձնաժողովը՝ նախագծերի առցանց ներկայացումների արդյունքների հիման վրա, որոնք անցկացվելու են ֆրանսերեն կամ անգլերեն լեզուներով:
Ընտրված երեք նախագծերը և դրանց տեսաձայնագրությունները ուղարկվելու են CNC և Cité internationale des arts՝ վերջիններիս կողմից մեկ նախագծի վերջնական ընտրության համար:
ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ: Նախագծերի առցանց ներկայացումները, փորձագետների կողմից որոշում կայացնելու համար ուսումնասիրելու նպատակով, տեսաձայնագրվելու են և պահվելու են անհրաժեշտության ժամկետով պայմանավորված: Կինոկենտրոնի կողմից ընտրված երեք նախագծերի հեղինակների տեսաձայնագրությունները միաժամանակ ֆրանսիական կողմին ներկայացնելու համար են:
Կից տեղեկություններ սահիկաշարում (անգլերեն լեզվով):