ԱՊՀ երկրների տարածքի շնորհիվ աշխատում է ամրապնդվել «ԿինոՊոիսկ HD» հարթակը: Սկսելով, որպես կինոհանդիսատեսին միավորող կայք՝ այսօր ԿինոՊոիսկը հանդիսանում է Յանդեքս ընկերության սեփականություն, ապրում է տեսանելի փոփոխություններ և մուտք է գործում հոսքային ծառայությունների շուկա: Իհարկե, հոսքային ծառայության իր ուղին հարթակը բռնել է մի քանի տարի առաջ, իսկ ահա սեփական արտադրությունը նա սկսել է բացարձակապես վերջերս: Դիմելով տարբեր միջոցների «ԿինոՊոիսկը» փորձում է հասնել իր հիմնական հակարակորդ՝ ռուսական Ստարտ սթրիմինգային հարթակին, որը արդեն հասցրել է վաճառել իր սերիալները արտերկրի խոշորագույն ընկերություններին ինչպիսիք են Netflix, Amazon Prime:
«ԿինոՊոիսկ HD» «Կինոյի Լիգա» սցենարական դպրոցի եւ Կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի հետ համատեղ հայտարարում է «Սցենարիստների մարաթոնի» մեկնարկի մասին: Սա մրցույթ է եւ կրթական ծրագիր, որի հաղթողները կկարողանան միանալ առցանց կինոթատրոնի հետ համագործակցող սցենարիստների թիմին եւ ստեղծել նրա համար նախագծեր:
«Ռուսաստանում սթրիմինգային ֆիլմերի արդյունաբերությունը երիտասարդ է, եւ պլատֆորմային ֆիլմերի եւ սերիալների սցենարիստներն այնքան էլ շատ չեն, – պատմում է «ԿինոՊոիսկ HD» բովանդակության տնօրեն Օլգա Ֆիլիպուկը: – Մենք ցանկանում ենք, որ տաղանդավոր երիտասարդ հեղինակները յուրացնեն այս հեղինակավոր, այժմ պահանջված մասնագիտությունը, ուստի չենք սահմանափակում մասնակիցների շրջանակը պրոֆեսիոնալ սցենարիստներով: Եվ նախագծի կրթական մասի շրջանակներում կինոարդյունաբերության առաջատար մասնագետների հետ միասին կնպաստենք դրան»:
«Սցենարիստների մարաթոնը» բաղկացած կլինի չորս փուլից: Առաջին ընտրական փուլը տեղի կունենա ապրիլի 8-ից հունիսի 30-ը. մասնակիցներին կառաջարկեն տարբեր ժանրերի պատմություն գրել «ԿինոՊոիսկ HD» սերիալների նոր էպիզոդի համար: Երկրորդ փուլի ընթացքում ընտրությունը անցած մասնակիցները կզբաղեն օրիգինալ սերիալի հայտի ստեղծմամբ եւ Q&A նստաշրջաններում կհանդիպեն առաջատար պրոդյուսերների, սցենարիստների եւ ռեժիսորների հետ:
Մարաթոնի շրջանակներում ուսուցողական վեբինարներ կանցկացնեն COSMOS studio կինոընկերության համահիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, Կինոյի և հեռուստատեսության պրոդյուսերների ասոցիացիայի համանախագահ, ԿևՀՊԱ-ի վարչության անդամ Ալեքսանդր Ակոպովը, ՍՏՎ կինոընկերության գլխավոր խմբագիր Ալեքսանդր Արխիպովը, «Նոն-Ստոպ Փրոդաքշն» ընկերության գլխավոր խմբագիր Անտոն Տոկտոնովը, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Յուրի Բիկովը, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Ռոման Վոլոբուևը, սցենարիստ Ալեքսեյ Կարաուլովը և այլք: