• Վերջին
  • Հանրաճանաչ
Հայ կինոյի զարգացման ռազմավարությունների կոնֆերանս Աղվերանում

Հայ կինոյի զարգացման ռազմավարությունների կոնֆերանս Աղվերանում

09.12.2019
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Հայ կինոյի զարգացման ռազմավարությունների կոնֆերանս Աղվերանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.12.2019
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հայ կինոյի զարգացման ռազմավարությունների կոնֆերանս Աղվերանում
6
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Դեկտեմբերի 1-ին Աղվերանում ԻՖԿԱ Հայաստանի անկախ կինոգործիչների համայնքը, ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ, անցկացրեց աշխատաժողով՝ նվիրված հայ կինոյի զարգացման ռազմավարությունների քննարկմանն ու մշակմանը:

Աշխատաժողովի նպատակն էր՝ ձևավորել երկխոսություն կինոգործիչների, կառավարության և օրենսդիր մարմինների, ինչպես  նաև  պետական կազմակերպությունների և կինոյի ոլորտի հետ այս կամ այն կերպ առնչվող գերատեսչությունների միջև:

Աշխատաժողովին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը, ԱԺ պատգամավորներ Աննա Կոստանայանը, ՀՀ Ազգային Կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, Հայաստանի Կինոմիության Նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը:         

Աշխատաժողովին մասնակցում էին նաև կինոարտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, կինոգործիչներ, միջազգային և տեղական փորձագետներ և միջոլորտային ներկայացուցիչներ՝ տուրիզմի, ֆինանսների և ՏՏ ոլորտներից:

Աշխատաժողովի ընթացքում՝ կլոր սեղանի շուրջ, վեր հանվեցին Հայաստանում կինոյի զարգացմանը խոչընդոտող հստակ սահմանված մի շարք խնդիրներ, որոնց առաջարկվեցին լուծման գործող մոդելներ միջազգային փորձագետների և մասնագետների կողմից, իսկ հաջորդած աշխատարանի խմբերը տեղում մշակեցին կիրառելի ճանապարհային քարտեզ: Արդյունքում նաև ձևավորվեց նոր համագործակցային լեզու ոլորտի ներկայացուցիչների և պետական մարմինների միջև:

«Նման համաժողովները շատ բարենպաստ են, քանի որ կարևոր է խնդիրների բարձրաձայնումը երկխոսության հարթակի ձևաչափով՝ խնդիրների հանգուցալուծում գտնելու համար»:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյան

Ինչպես նշեց աշխատաժողովի վարող, Դիմ Քըմյունիքեյշնս կազմակերպության տնօրեն, ԻՖԿԱ-ի համահիմնադիր և պրոդյուսեր Րաֆֆի Նիզիբլեանը. «Նախատեսվում է ոլորտում շատ կարևոր և պակասող հասարակական ակտիվության և փոխադարձ վստահության զարգացում: Կոնֆերանսի արդյունքում նախատեսվում է մշակել մեխանիզմներ, որոնք օրինաչափորեն տանում են դեպի հայկական կինոյի զարգացում»:

Աշխատաժողովի առաջին նիստը նվիրված էր միջազգային համատեղ արտադրությանն ուղղված ռազմավարությանը, որպես կինոարտադրության  զարգացման կենսական գործոն, ինչպես նաև իրավա-ֆինանսական կարգավորումներին, պետական աջակցության մոդելներին և արտադրող — պետություն հարաբերություններին, որը համակարգեց կինոգործիչ, դերասան, գրող և ԻՖԿԱ-ի համահիմնադիր Արմինե Անդան:

Աշխատաժողովի առաջին նիստի ընթացքում կապ հաստատվեց Վրաստանի կինոյի ոլորտում կարևոր բարեփոխումների հեղինակ, Վրաստանի ազգային կինոկենտրոնի նախկին տնօրեն, պրոդյուսեր և կինոիրավաբան Թամարա Թաթիշվիլիի հետ:

Որպես խոսնակ հանդես եկան ԵվրասիաԴոկ ծրագրի համակարգող, պրոդյուսեր Ֆրեդերի Վոլեուն և ֆինանսական իրավաբան, Էֆ Էմ Էս Քոնսալթինգ կազմակերպության տնօրեն և ԻՖԿԱ-ի գործընկեր Կարեն Ֆիդանյանը: Ներկա էր նաև Կանադահայ օպերատոր պրոդյուսեր Ալեն Ջուլֆայանը:

ԻՖԿԱ համահիմնադիր և աշխատաժողովի ընդհանուր համակարգող Սաթիկ Ստեփանյանի հրավերով ուղիղ տեսակապ հաստատվեց Իրանի՝ Ֆարաբի կինոհիﬓադրամի գլխավոր տնօրեն՝ Ալիռեզահ Թաբեշի,  միջազգային  բաժնի պետ՝ Ռաէդ Ֆարըդզադէհի, քոփրոդաքշն արտադրությունների տնօրեն՝ Մոսթաֆա Ահմադի հետ:

Երկրորդ նիստը նվիրված էր կինոյի որակական կառավարման չափանիշներին, պետական աջակցության կառույցի հոգաբարձուների խորհրդի և հանձնախմբերի ստեղծման չափանիշներին, որը համակարգեց Ստեղծագործ Եվրոպայի Հայաստանյան գրասենյակի ղեկավար, ԻՖԿԱ-ի համահիմնադիր, Սեդա Գրիգորյանը: Նիստի ընթացքում նաև կապ հաստատվեց Կոսովոյի ազգային կինոկենտրոնի տնօրեն Արբեն Ժարկույի հետ։ Կրթության ոլորտում չափանիշների հաստատման սեփական փորձով կիսվեց Այ Էյ Բի Բիզնեսի Միջազգային Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Արաքս Մարտիրոսյանը:

Երրորդ՝ վերջին նիստը, անդրադարձավ կինոոլորտ բերելու պետական և մասնավոր ներդրումների մոդելներին և խթանիչներին, ինչպես նաև կինոյի պետական աջակցման բյուջեի մեծացման անհրաժեշտությանը և նախապայմաններին: ԻՖԿԱ-ի համահիմնադիր, ռեժիսոր, պրոդյուսեր Վիկտորյա Ալեքսանյանը, որը համակարգեց նիստը, նշեց բազմաթիվ ներդրումային աղբյուրների և նոր ֆոնդերի ստեղծման կարևորությունը կինոյի զարգամանն ընդառաջ:

Նիստին որպես խոսնակ մասնակցեցին Սմարթգեյթ վենչուրային հիմնադրամի համահիմնադիր գործընկեր Համբարձում Կաղկեցյանը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեյի նախագահ Սուսաննա Սաֆարյանը, և Ակադեմի Ֆիլմզ կազմակերպության տնօրեն՝ Արամ Թորոսյանը:

Նիստերին հաջորդեց աշխատարան:

Աշխատաժողովի արդյունքները զեկույցի տեսքով կտրամադրվի ԿԳՄՍ նախարարությանը, ոլորտի բարեփոխումների հետագա աշխատանքների համար:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ Academy FilmsԱղվերանԱրա ԽզմալյանԻՖԿԱլրահոսԿԳՄՍ նախարարությունՀայաստանՀայաստանի անկախ կինոգործիչների համայնքՇուշանիկ Միրզախանյան
Նախորդ նյութը

«Թողություն». սերիալ, որին երկար էինք սպասում

Հաջորդ նյութը

Լիոնում «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին կներկայացվի Փարաջանովի «Կինոյի տաճարը»

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Լիոնում «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին կներկայացվի Փարաջանովի «Կինոյի տաճարը»

Լիոնում «Լյումիեր եղբայրներ» միջազգային կինոփառատոնի օրերին կներկայացվի Փարաջանովի «Կինոյի տաճարը»

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

    7 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: