• Վերջին
  • Հանրաճանաչ
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Գովազդ
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

06.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 12 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

2027-ի նախագծով կինեմատոգրաֆիային նախատեսվում է 1,098 մլրդ դրամ․ մշակույթին բաժին է ընկնում ԿԳՄՍՆ բյուջեի 5,5%-ը, կրթությանը՝ ավելի քան 80%-ը։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
12.11.2026
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%
23
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով «Կինեմատոգրաֆիայի ծրագրին» նախատեսվում է հատկացնել 1 մլրդ 97 մլն 635,9 հազար դրամ՝ 279 մլն դրամով կամ շուրջ 20,3%-ով պակաս, քան 2026 թվականի հաստատված բյուջեով։

Ներկայացնելով մշակույթի ոլորտի առաջնահերթությունները՝ նախարարը հատուկ անդրադարձել է նաև կինեմատոգրաֆիային և ոլորտի տնտեսական ներուժին։

«Կուզեի նաև անդրադառնալ կինեմատոգրաֆիայի ոլորտին, կինոյի ոլորտին, որը իրական ինդուստրիայի վերածվելու հնարավորություն ունի»,- ասել է Անդրեասյանը։

2026 թվականի հաստատված բյուջեով «Կինեմատոգրաֆիայի ծրագրի» ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 1 մլրդ 376 մլն 635,9 հազար դրամ։ 2027 թվականի նախագծում այն կազմում է 1 մլրդ 97 մլն 635,9 հազար դրամ։ Տարբերությունը 279 մլն դրամ է։

Ֆիլմերի արտադրության հիմնական հատկացումը չի փոխվում։ «Կինոնկարների արտադրություն» միջոցառման համար 2027 թվականին նախատեսված է 478 մլն 882 հազար դրամ՝ նույնքան, որքան 2026 թվականին։ Կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններին նախատեսվում է 81 մլն 59 հազար դրամ, իսկ կինոծրագրերի իրականացմանը՝ 204 մլն 515,2 հազար դրամ։ Այս երկու հատկացումները ևս պահպանվել են նախորդ տարվա մակարդակում։

Անդրեասյանը ներկայացման ընթացքում առանձնացրել է նաև կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը։

«Այս ուղղությամբ կարևոր գործիք է կինոարտադրության ներդրումների մասնակի վերադարձի մեխանիզմը, որն արդեն նպաստում է Հայաստանում նոր կինոնախագծերի իրականացմանը»,- նշել է նախարարը։

Նրա տեղեկացմամբ՝ ստացվել է 11 ֆիլմի հայտ, որոնցից հինգի համար արդեն իրականացվել է ավելի քան 100 մլն դրամի ներդրումների մասնակի վերադարձ։ Մյուս հայտերով փոխհատուցումները նախատեսվում է իրականացնել ընթացիկ տարում։ 2027 թվականի նախագծով այս ուղղության համար նախատեսված է 124 մլն 335 հազար դրամ՝ նույնքան, որքան 2026 թվականի հաստատված բյուջեով։

Միաժամանակ «Կինոարվեստի հանրահռչակում» միջոցառման ֆինանսավորումն ավելանում է 111 մլն դրամով։ 2026 թվականի 97 մլն 844,7 հազար դրամի փոխարեն 2027 թվականի նախագծով նախատեսված է 208 մլն 844,7 հազար դրամ։

2026 թվականի բյուջեի համեմատ 2027-ի նախագծում առանձին միջոցառումների շարքում այլևս ներառված չեն «Կինոքաղաքի ստեղծումը», որի համար նախատեսված էր 360 մլն դրամ, և «Դրամագլխի ձևավորումը»՝ 30 մլն դրամով։ Այս երկու միջոցառումների ընդհանուր ծավալը կազմել է 390 մլն դրամ։

ԿԳՄՍ նախարարության 2027 թվականի ամբողջ բյուջեն նախագծով կազմում է շուրջ 435,9 մլրդ դրամ։ Դրա ավելի քան 80%-ը՝ շուրջ 349,2 մլրդ դրամ, բաժին է ընկնում կրթական ծրագրերին։ Մշակույթի ոլորտի ծրագրերի ֆինանսավորումը կազմում է շուրջ 24 մլրդ դրամ կամ նախարարության ընդհանուր բյուջեի մոտ 5,5%-ը։

Գիտության ծրագրերին նախատեսված է շուրջ 30,7 մլրդ դրամ կամ ընդհանուր բյուջեի 7,1%-ը, սպորտին՝ 25,2 մլրդ դրամ կամ 5,8%-ը, երիտասարդական ծրագրերին՝ մոտ 3,3 մլրդ դրամ կամ 0,75%-ը։

Կինեմատոգրաֆիայի համար նախատեսված շուրջ 1,1 մլրդ դրամը կազմում է մշակութային ծրագրերի ֆինանսավորման մոտ 4,6%-ը և ԿԳՄՍ նախարարության ամբողջ բյուջեի շուրջ 0,25%-ը։

«ԿինոՊրես»-ը նախկինում հայտնել էր, որ 2026 թվականի կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծման և վերջնական հաստատման փուլերում փոփոխվել էր։ Նախնական նախագծով նախատեսված շուրջ 884 մլն դրամը հաստատված բյուջեում հասել էր 1 մլրդ 376 մլն 635,9 հազար դրամի։ 2027 թվականի 1 մլրդ 97 մլն 635,9 հազար դրամը ևս այս պահին պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշն է։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 46
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀՀ բյուջե
Նախորդ նյութը

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

Հաջորդ նյութը

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Առնչվող Նյութեր

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ազգային ներկայացուցիչ․ նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

ԿԳՄՍՆ-ի կինոյի ոլորտին առնչվող երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի․ հարցազրույցի հասած երկու թեկնածուներից ոչ մեկը չի անցել փուլը։

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.11.2026

Նոյեմբերի 14–15-ին Երևանում կայանալիք կինոարդյունաբերության ֆորումի ծրագրում ներառված են վեց պանելային քննարկում և 2026–2030 թթ. ճանապարհային քարտեզի մշակում։

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.11.2026

Արամ Ասատրյանի կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմը կինոթատրոններ կհասնի 2027 թվականի փետրվարի 4-ին։ Գլխավոր դերը մարմնավորում է...

Հաջորդ նյութը
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    5 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • 2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    48 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: