Հուլիսի 20-ին հայտնի է դարձել, որ Մոսկվայի «Գեղարվեստական» (Խուդոժեստվենիյ / Художественный) կինոթատրոնը նախատեսվում է վերակառուցումից հետո բացել մինչև 2020 թվականի վերջը, գրում է ՏԱՍՍ-ը:
Այս կինոթատրոնում հնարավոր կլինի տեսնել մերօրյա ամենանշանակալի ֆիլմերը, նույնիսկ այն ֆիլմերը, որոնք գնված չեն ռուսական վարձույթի համար, ինչպես նաև այցելել կրթական միջոցառումներ և դիտել սերիալներ:
«”Գեղարվեստականը” կաշխատի որպես պրեմիերային կինոթատրոն և փառատոնային կենտրոն: Ամբողջ տարվա ընթացքում մենք կլուսաբանենք համաշխարհային կինոդիտումը, այդ թվում՝ կցուցադրենք ֆիլմեր, որոնք գնված չեն ռուսական վարձույթի համար: Այժմ մենք համագործակցում ենք արտասահմանյան մշակութային հաստատությունների հետ, որպեսզի ապագայում կազմակերպենք համատեղ կինոդիտումներ, հետահայաց ցուցադրություններ և կրթական միջոցառումներ: Բացի այդ, «Գեղարվեստականում» հնարավոր կլինի դիտել ամենասպասված սերիալների առաջին սերիաները», – հայտնել է կինոթատրոնի կառավարիչ տնօրեն Վարվարա Մելնիկովան:
Հարթակի ծրագրային տնօրեն կդառնա կինոքննադատ եւ կուրատոր Ստաս Տիրկինը: Միջոցառումնրի համար պատասխանատու կլինի Strelka Film Festival գլխավոր պրոդյուսեր Գալարինա Դոլգովիխ:
«Գեղարվեստական» կինոթատրոնը Մոսկվայի ամենահին կինոթատրոնն է, 2014 թվականի հունվարին փակվել է վերականգնման համար: 2016 թվականին կինոթատրոնի վերականգնման պարտավորություններն իր վրա է վերցրել Ալեքսանդր Մամուտայի A&NN ընկերությունը, 2019 թվականից այն Rambler Group-ի և A&NN-ի համատեղ ակտիվն է: