Այս պահին Անահայմում ընթանում է D23 Expo ցուցահանդեսը, որտեղ հայտարարվել է նորությունը: Քեւին Ֆայգին ողջունել է Marvel Studios-ի «Հավերժները» ֆիլմի դերասանական կազմը, որոնք առաջին անգամ ներկայացվել են Սան Դիեգոի Comic-Con-ի ժամանակ:
Բեմում ներկայացվել են Սալմա Հայեկը, Անջելինա Ջոլին, Ռիչարդ Մեդդենը, Բրայան Թայրի Հենրին, Լիա Մաքհյուն, Կումաիլ Նանջիանին, Լորեն Ռիդլոֆը եւ Դոն Լին: Սակայն դերասանական կազմը այդքանով չի ավարտվել, քանի որ Ֆայգին ներկայացրել է դերասանական կազմի երեք նոր անդամների՝ Բարրի Քեոգանը, որը խաղալու է Դրուիգին, Ջեմմա Չանը, որը խաղալու է Սերսիին եւ Քիթ Հարինգթոնը, որը խաղալու է Դեյն Ուիթմենի դերը, նա «ոչ հավերժական» կերպար է, ում Marvel-ի երկրպագուները կարող են ճանաչել «Սև ասպետը» կոմիքներից:
Բացի կաստինգի նոր լուրերից, Ֆյգին հանդիսատեսի հետ կիսելվել է ֆիլմի համար նախատեսված բացառիկ կոնցեպտ արտով, որտեղ պատկերված են դերասանների կերպարնեի ակնկալվող տեսքը:
Ներկայացման վերջին կաթիլն էր «Սև այրի» ֆիլմի նյութերը: Քևին Ֆայգին երկրպագուներին ներկայացրեց ֆիլմի ֆուտաժը, որտեղ ընդգրկված էին կադրեր նկարահանման հրապարակից Սքարլեթ Յոհանսոնի մասնակցությամբ:
Իսկ Քիթ Հարինգթոնին դեռ հնարավոր է տեսնել Քսավյե Դոլանի «Ջոն Ֆ․ Դոնովանի մահն ու կյանքը» ֆիլմում, որը ցուցադրվում է կինոթատրոններում օգոստոսի 15-ից: