Կանադական Cineplex կինոցանցը դատական վարույթ է նախաձեռնել աշխարհի երկրորդ խոշորագույն Cineworld կինոցանցի դեմ, ավելի ճիշտ՝ նրա մայր Cineworld Group ընկերության դեմ: Հայցը կապված է վերջինիս կողմից Cineplex-ի ձեռքբերման գործարքն ավարտելու մերժման հետ: Cineworld-ը հայտարարել էր կանադական կինոցանցի կլանման մասին հունիսի 12-ին: Գործարքի առժեքը կազմում էր 1,6 մլրդ դոլար, սակայն համաձայնեցման վերջին փուլում հրաժարվել է գործարքից:
Cineplex-ի կարծիքով, Cineworld-ի գործողությունները խախտում են ընկերությունների միջև պայմանավորվածությունները և չեն համապատասխանում գործարար էթիկային: Cineworld-ը հրաժարվել է գործարքից՝ վկայակոչելով նաև պանդեմիայի հետ կապված անբարենպաստ պայմանները: Կանադացիները վստահ են, որ այդ պատճառները թերի են, իսկ իրական պատճառները կապված են գնորդի կասկածների հետ, ինչը հակասում է նրա հետ նախկինում կնքված մտադրությունների մասին համաձայնագրերին:
«Մինչ Cineplex-ը կատարել է իր բոլոր պարտավորությունները Համաձայնագրի վերաբերյալ, Cineworld-ը դա չի արել», – նշվում է կանադական կինոցանցի հայտարարության մեջ: Ավելին, առանձին նշվում է, որ համաձայնագրում գրված է եղել, որ անմիջականորեն պանդեմիան չի կարող պատճառ հանդիսանալ գործարքից հրաժարվելու համար:
Cineplex-ի հայցը հայտնվել է ուրբաթ՝ հուլիսի 3-ին, իսկ արդեն երկուշաբթի՝ հուլիսի 6-ին, Cineworld-ը հրապարակել է հակընդդեմ հայտարարություն, որում հաղորդվում էր, որ համաձայն չէ պայմանավորվածությունների խախտման մեղադրանքներին: Cineworld-ը պնդում է, որ դադարեցրել է գործարքը, քանի որ Cineplex-ը խախտել է մտադրությունների համաձայնագրում նկարագրված մի շարք պայմանավորվածություններ: Թե ինչի մասին է խոսքը, չի հստակեցվում:
«Cineplex-ը չի ուղղել այդ խախտումները, երբ նրանց հնարավորություն է տրվել դա անել», – ասվում է Cineworld-ի հայտարարության մեջ: Այժմ աշխարհի երկրորդ խոշորագույն կինոցանցը իրեն իրավունք է վերապահում կանադական ցանցից բռնագանձել բոլոր վնասները, ինչպես նաև այն վնասները, որոնք կրել են չկայացած կլանման պատճառով, ներառյալ ֆինանսավորման ծախսերը, խորհրդատվական ծառայությունների վճարումը եւ այլ կրած ծախսերը: Ամենայն հավանականությամբ, շուտով կհայտնվի հակընդդեմ հայց նրանից: