• Վերջին
  • Հանրաճանաչ
Արտավազդ Փելեշյանը ներկայացրեց «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքը

Արտավազդ Փելեշյանը ներկայացրեց «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքը

17.11.2023
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 15 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Արտավազդ Փելեշյանը ներկայացրեց «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.11.2023
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Արտավազդ Փելեշյանը ներկայացրեց «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքը
12
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Գաֆէսճեան թանգարանի հատուկ միջոցառումների սրահում՝ նոյեմբերի 16-ին, տեղի ունեցավ վավերագրական կինոյի պոետ Արտավազդ Փելեշյանի «Դու ֆիլմեր արա ու լռիր» գրքի շնորհանդեսը, որին ներկա էր նաև ինքը՝ Վարպետը։ Հրատարակությունն ամբողջությամբ հուշագրություն է՝ հեղինակի մանկության, պատանեկության, երիտասարդության, և առհասարակ, նրա կյանքի հարազատ պատառիկները: Արտավազդ Փելեշյանը գիրքը նվիրել է իր մոր հիշատակին։

Շնորհանդեսն իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, կինոոլորտի ներկայացուցիչներ, փելեշյանական արվեստի սիրահարներ։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորահավորելով Վարպետին, մասնավորապես, ասաց․ «Մենք այս իրադարձությանը սպասում էինք ավելի քան կես տարի և ծրագրել էինք ավելի վաղ կազմակերպել հանդիպումը վարպետի հետ, լսել նրա խոսքը, որն արժեքավոր է: Ժամանակները բարդ են, տրամադրությունները փոփոխական են, մենք մտազբաղ ենք, սակայն հենց այս օրերին շատ կարևոր է խոսել արվեստի, մշակույթի մասին, արժևորել այն, ինչ ունենք և դրա միջոցով ուժ ստանալ  և հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որ կան: Չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ Փելեշյանի արվեստն է այն ուժը, որը մեզ առաջ գնալու հնարավորություն է տալիս, և ես կարծում եմ՝ սերունդները դա ևս պետք է գնահատեն»:

Ժաննա Անդրեասյանը հայտնեց նաև, որ քննարկվում են Արտավազդ Փելեշյանի անվան կինոդպրոց հիմնելու հեռանկարները, որպեսզի այն ուսանողները, որոնք իրենց ապագան տեսնում են կինոաշխարհում, կարողանան սովորել Վարպետից։

Ներկաներին հաճելի անակնկալ մատուցեց նաև Արտավազդ Փելեշյանը՝ խախտելով լռության ուխտը Վարպետը պատմեց իր կյանքի նվիրական ու գեղեցիկ հուշերից մի քանիսը։

«Շատ տարիներ առաջ ես ապրում էի «Արմենիա» հյուրանոցում: Մի երեկո զանգ պատվիրեցի, որ զրուցեմ Փարաջանովի հետ: Երկար զրուցեցինք, շատ հարցեր քննարկեցինք, անգամ բամբասեցինք ստուդիայի ղեկավարությունից: Խոսեցինք ավելի քան մեկ ժամ, և երբ անջատեցի հեռախոսը, անմիջապես զանգ եղավ: Փոստի աշխատակցուհին էր, ասաց, որ չի կարող վճար վերցնել, քանի որ իմ և Փարաջանովի զրույցի պես բան կյանքում չի լսել: Նա խնդրեց ծանոթանալ ինձ հետ և հաջորդ օրը եկավ հյուրանոց, որտեղ հանդիպեցինք: Մի առիթով էլ ասաց՝ եթե ցանկանամ զանգել արտերկիր, նա անվճար խոսելու հնարավորություն կտա: Ասացի, որ արտերկրի համարներ չունեմ»,-խանդաղատանքով վերհիշեց ու պատմեց Փելեշյանը:

Արտավազդ Փելեշյանի հուշագրությունների ժողովածուն մեծ հետաքրքրություն ներկայացնող աշխատանք է, որն ուղղված է ոչ միայն աշխարհահռչակ ռեժիսորի կինոլսարանին, այլև ողջ ընթերցասեր հանրությանը:

Փելեշյանի հուշագրությունը լույս է տեսել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ՝ Հայ կինոյի 100-ամյակի հոբելյանական ծրագրերի շրջանակում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Աղբյուր՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն
Պիտակներ՝ Արտավազդ ՓելեշյանլրահոսԿԳՄՍ նախարարությունԿինոկենտրոնՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոն
Նախորդ նյութը

Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմը դարձել է IDFA լավագույն ֆիլմ

Հաջորդ նյութը

Թողարկվել է «Մադամ Սարդոստայն» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.08.2026

Նյու Յորքի 64-րդ կինոփառատոնը երկու ծրագրով կներկայացնի Արտավազդ Փելեշյանի վերականգնված ֆիլմերի գրեթե ամբողջական հետահայաց ցուցադրությունը՝ ԱՄՆ-ում։

Հաջորդ նյութը
Թողարկվել է «Մադամ Սարդոստայն» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ

Թողարկվել է «Մադամ Սարդոստայն» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա Ջոնսոնի մասնակցությամբ

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Մեղրիում կանցկացվի ԱՊՀ երկրների երիտասարդ կինեմատոգրաֆիստների փառատոն

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: