• Վերջին
  • Հանրաճանաչ
Սերգեյ Սարկիսովը դարձել է առաջին ռուս պրոդյուսերը, ով ստացել է «Էմմի» մրցանակը

Սերգեյ Սարկիսովը դարձել է առաջին ռուս պրոդյուսերը, ով ստացել է «Էմմի» մրցանակը

30.07.2020
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 24 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Սերգեյ Սարկիսովը դարձել է առաջին ռուս պրոդյուսերը, ով ստացել է «Էմմի» մրցանակը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.07.2020
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Կինոմիջոցառումներ, Հայաստան, Հեռուստատեսություն
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Սերգեյ Սարկիսովը դարձել է առաջին ռուս պրոդյուսերը, ով ստացել է «Էմմի» մրցանակը
1
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի և «Բլից ֆիլմ» պրոդյուսերական ընկերության «Ատելությունը մեզանում» (Hate Among Us) վավերագրական ֆիլմը «Էմմի» (Daytime Emmy Award) մրցանակ է ստացել «Հատուկ հեռուստահաղորդման ականավոր ռեժիսուրա» անվանակարգում: Այսպիսով, Սերգեյ Սարկիսովը դարձավ առաջին ռուս պրոդյուսեր, ով դարձավ այդ հեղինակավոր մրցանակի դափնեկիր: Ֆիլմը նույնպես ներկայացված էր «Ականավոր հատուկ կարգի ծրագիր» անվանակարգում:

Ֆիլմը ստեղծվել է Associated Television International ամերիկյան ընկերության հետ համագործակցությամբ: Ֆիլմի ռեժիսորը Դեյվիդ ՄկՔենզին է, ֆիլմի պրոդյուսերներն են Դեյվիդ ՄկՔենզին, Մոնթել Ուիլյամսը, Դին Քեյնը, Սերգեյ Սարկիսովը և Լորա ՄկՔենզին։

Ավելի վաղ Սարկիսովը, ՄկՔենզին, Ուիլյամսը և Քեյնը միասին աշխատել են «Ժխտման ճարտարապետները» փաստագրական նախագծի վրա, որը նվիրված է ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ժխտման հիմնախնդրին:

«Աշխատելով Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ժխտման ճարտարապետները» ֆիլմի վրա ես գիտեի, որ նրա և Հոլոքոստի միջև խորը կապ կա, և ինձ համար սարսափելի է տեսնել այդ վախեցնող նմանություններն ու միտումները, որոնք կարող են հանգեցնել սարսափելի հետևանքների: Հուսով եմ, որ այս անվանակարգի և մեր ֆիլմի նկատմամբ ուշադրության շնորհիվ ավելի շատ երիտասարդներ կկարողանան իմանալ այս խնդրի մասին և գիտակցել դրա ծավալն ու նշանակությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ակադեմիային՝ մեր աշխատանքի կարևորությունը ճանաչելու համար», — նշել է Սերգեյ Սարկիսովը:

«Ատելությունը մեզանում» ժապավենի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի 29-ին Նյու Յորքում եւ Լոս Անջելեսում: Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ժամանակակից հասարակությունում հակասեմիտիզմի նոր ալիքի մասին: Նկարը ցույց է տալիս մեր օրերում հակասեմիտիզմի ագրեսիվ դրսեւորման առջեւ կանգնած մարդկանց պատմությունները, ում ճակատագրերը համընկնում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Հոլոքոստը վերապրած մարդկանց պատմություններին: Ֆիլմի սյուժեն անդրադառնում է վերջին տարիներին հակասեմիտիզմի պատճառով կատարված ամենաազդեցիկ հանցագործություններին:

«ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը մեր «Ժխտում» հեռուստաֆիլմի թողարկումից հետո խոսում է այն մասին, որ վավերագրական նախագծերը նախկինի պես չափազանց կարեւոր են: Ես իսկապես հավատում եմ, որ «Ատելությունը մեզանում» ֆիլմը կնպաստի մարդկանց այն ըմբռնմանը, որ ազգային, ռասայական կամ կրոնական ատելությունը դեռեւս գոյություն ունի մեր հասարակության մեջ եւ դեռեւս մեծ վտանգ է ներկայացնում ինչպես ողջ մարդկության, այնպես էլ յուրաքանչյուր անհատի համար, անկախ իր ազգության», — նշել է Սարկիսովը:

Ցերեկային «Էմմի» մրցանակը (անգլ.՝ Daytime Emmy Award) Նյու Յորքի Հեռուստատեսային արվեստների եւ Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Լոս Անջելեսի Հեռուստատեսային արվեստների եւ Գիտությունների ակադեմիայի կողմից շնորհվող մրցանակ է, ի նշան ամերիկյան ամենօրյա հեռուստատեսային ծրագրերում լավագույն փորձի ճանաչման: Արարողությունները սովորաբար տեղի են ունենում մայիսին կամ հունիսին: «Էմմի»-ն (հեռուստատեսություն) համարվում է «Օսկար»-ին (կինո), «Գրեմմի»-ին (երաժշտություն) և «Թոնի»-ին (թատրոն) համարժեք մրցանակ:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 19
Պիտակներ՝ ԱՄՆԷմմիլրահոսՀայաստանՀայոց ցեղասպանությունհեռուստատեսությունմրցանակաբաշխությունՌուսաստան
Նախորդ նյութը

Ջորջ Քլունին կարող է դառնալ Amazon Studios-ի առաջիկա ֆիլմի ռեժիսորը

Հաջորդ նյութը

Universal-ը և AMC կինոցանցը պայմանավորվել են ԱՄՆ-ում ռելիզների կինոթատրոնային պատուհանի կրճատման մասին

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հաջորդ նյութը
Universal-ը և AMC կինոցանցը պայմանավորվել են ԱՄՆ-ում ռելիզների կինոթատրոնային պատուհանի կրճատման մասին

Universal-ը և AMC կինոցանցը պայմանավորվել են ԱՄՆ-ում ռելիզների կինոթատրոնային պատուհանի կրճատման մասին

  • «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    «Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: