• Վերջին
  • Հանրաճանաչ
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Գովազդ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

04.10.2026
Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

Տաշքենդում կանցկացվի Golden Globes-ի՝ Կենտրոնական Ասիայի և Կովկասի առաջին միջոցառումը

04.10.2026
Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

Ռուսական կինոն կորցնում է դիրքերը ԱՊՀ-ում. տեղական կինոարդյունաբերությունները մեծացնում են ազդեցությունը

04.10.2026
30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

04.10.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 11 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները
34
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հոկտեմբերի 1-ին հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը։ Փաստաթղթով առաջարկվում է ընդլայնել Հայաստանի կինոյի հիմնադրամի լիազորությունները, փոխել պետական ֆինանսավորման և ազգային ֆիլմի ճանաչման կարգը, ինչպես նաև նոր ֆինանսական պարտավորություններ սահմանել ֆիլմ ցուցադրողների համար։ Հանրային քննարկումը կշարունակվի մինչև հոկտեմբերի 17-ը։

Նախարարության և Կինոյի հիմնադրամի մասնագետների մշակած նախագծի հիմնավորմամբ՝ փոփոխությունների նպատակը գործող օրենսդրության բացերի վերացումն ու պետական աջակցության համակարգի կատարելագործումն է։ Սակայն առաջարկվող կարգավորումներից մեկը նախատեսում է կինեմատոգրաֆիայի ոլորտում ֆինանսական և վարչական լիազորությունների հետագա կենտրոնացում հենց Կինոյի հիմնադրամում։

Նախագծով առաջարկվում է հիմնադրամին վերապահել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման և դադարեցման իրավունքը։ Գործող օրենքով հիմնադրամն արդեն կազմակերպում է պետական ֆինանսավորման մրցույթները, վերահսկում հատկացված միջոցների նպատակային օգտագործումը, տրամադրում և դադարեցնում համատեղ արտադրության կարգավիճակը, ինչպես նաև ֆիլմերի վարձութային վկայականները։ Նոր կարգավորման ընդունման դեպքում նույն կառույցը կորոշի նաև, թե որ ֆիլմը կարող է ճանաչվել ազգային և օգտվել այդ կարգավիճակով նախատեսված առավելություններից։

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Այսպիսով, պետական ֆինանսավորման մրցույթների կազմակերպումից մինչև ֆիլմի իրավական կարգավիճակի ճանաչումն ու տարածման թույլտվության տրամադրումը հիմնական գործընթացները կհայտնվեն մեկ կազմակերպության իրավասության ներքո։ Հիմնադրամը կարող է ազգային ֆիլմի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնել նաև այն ֆիլմերի համար, որոնք աջակցություն են ստացել իր կազմակերպած մրցույթների արդյունքում։ Սա առաջացնում է շահերի բախման կանխարգելման և լիազորությունների տարանջատման հարցեր։ Թեև գործող օրենքի 9-րդ հոդվածը հիմնադրամին պարտավորեցնում է ապահովել շահերի բախման կառավարելիությունը, նոր նախագիծը չի նախատեսում ընդլայնվող լիազորությունների իրականացման անկախ գնահատման կամ փոխկապակցված որոշումների տարանջատման հատուկ մեխանիզմներ։

Հատկանշական է, որ գործող օրենքի 10-րդ հոդվածով Կինոյի հիմնադրամը սահմանվում է որպես աջակցող կազմակերպություն։ Մինչդեռ նախատեսվող փոփոխությամբ այն ստանում է պետական կառավարման մարմնին բնորոշ ևս մեկ վարչական լիազորություն։ Արդյունքում նախարարությունից կազմակերպականորեն առանձնացված հիմնադրամը կենտրոնացնում է ոչ միայն կինոարտադրության աջակցության, այլև ֆիլմերի ճանաչման և տարածման գործընթացների նկատմամբ ազդեցության գործիքները։ Նման կենտրոնացումը հարցեր է առաջացնում նաև ստեղծագործական ազատության պաշտպանության տեսանկյունից, քանի որ օրենքի 6-րդ հոդվածն ուղղակիորեն արգելում է գրաքննությունը, այդ թվում՝ պետական աջակցության մեխանիզմների կիրառմամբ։ Թեև լիազորությունների համատեղումն ինքնին գրաքննություն չէ, դրանց կիրառման նկատմամբ լրացուցիչ երաշխիքների բացակայությունը մեծացնում է վարչական ազդեցության ռիսկերը։

Առաջարկվում է նաև փոխել ազգային ֆիլմի սահմանումը՝ ավելացնելով լեզվական չափանիշ։ Նախագծի համաձայն՝ ազգային ֆիլմի բնօրինակ լեզուն պետք է լինի հայերենը, բացառությամբ այն դեպքերի, երբ օտար լեզվի օգտագործումը ստեղծագործական մտահղացման անբաժանելի մասն է։ Սակայն չի հստակեցվում, թե ինչ չափանիշներով է գնահատվելու ստեղծագործական մտահղացումը։ Այդ որոշումը նույնպես կայացնելու է Կինոյի հիմնադրամը։ Բացի այդ, առաջարկվում է ազգային ֆիլմի կարգավիճակը դադարեցնել ոչ միայն կեղծ փաստաթղթեր ներկայացնելու, այլև օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները խախտելու դեպքում՝ առանց սահմանափակելու խախտումների բնույթն ու ծանրությունը։

Ֆինանսավորման համակարգում ևս փոփոխություններ են նախատեսվում։ Եթե ներկայում ֆիլմերի առանձին կատեգորիաների պետական ֆինանսավորման մասնաբաժիններն ու սահմանաչափերը հաստատում է կառավարությունը, ապա նոր նախագծով այդ իրավասությունը փոխանցվում է ԿԳՄՍ նախարարությանը։ Վերջինս կկարողանա սահմանել խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմերի ֆինանսավորման մասնաբաժինները, ինչպես նաև աջակցության սահմանաչափերը՝ ըստ ֆիլմի տեսակի, արտադրության փուլի, կարգավիճակի և այլ չափանիշների։ Նախարարությունը փոփոխությունը հիմնավորում է բյուջետային հատկացումներին ավելի արագ արձագանքելու անհրաժեշտությամբ։

Նախագծով վերանայվում են նաև կինեմատոգրաֆիայի ոլորտի դրամագլխին կատարվող պարտադիր հատկացումները։ Գործող օրենքով ազգային ֆիլմերի ցուցադրումից և դրանց հետ կապված գովազդից ստացված եկամուտների 10 տոկոսը հատկացվում է դրամագլխին։ Առաջարկվում է դրույքաչափը նվազեցնել մինչև 5 տոկոս, սակայն պարտավորությունը տարածել բոլոր ֆիլմերի ցուցադրման եկամուտների վրա՝ անկախ արտադրության երկրից։ Այսպիսով, դրույքաչափի կրճատմանը զուգահեռ ընդլայնվում է վճարման ենթակա եկամուտների շրջանակը։ Նախագծում «ֆիլմի ցուցադրում» հասկացության մեջ ներառվում են նաև համացանցային, այդ թվում՝ հոսքային (streaming) և ըստ պահանջի (VOD) ցուցադրությունները, սակայն չի հստակեցվում, թե ինչպես են հաշվարկվելու նման ծառայություններից ստացված եկամուտներն ու դրանց նկատմամբ կիրառվող հատկացումները։ Ներկայացված հիմնավորումը չի պարունակում կինոշուկայի վրա հնարավոր ֆինանսական ազդեցության հաշվարկներ։

Միաժամանակ առաջարկվում է փոխել ոլորտի դրամագլխի սահմանումը՝ այն այլևս չդիտարկելով որպես անձեռնմխելի կապիտալ, և վերացնել պետական բյուջեով կինեմատոգրաֆիայի համար նախատեսված, սակայն տարվա ընթացքում չօգտագործված միջոցները դրամագլխին փոխանցելու պահանջը։ Ընդ որում, նախագծում անփոփոխ է մնում օրենքի 23-րդ հոդվածը, որով ֆինանսավորումն իրականացվում է դրամագլխի կառավարման արդյունքում ստացված եկամուտների հաշվին։ Հետևաբար հստակ չէ, թե ինչպես է գործելու ֆինանսավորման նոր մեխանիզմը։

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Փոփոխությունների մյուս մասով օտարալեզու ֆիլմերի հայերեն կրկնօրինակման կամ ենթագրման պարտադիր պահանջի կիրառումը նախատեսվում է սկսել 2027 թվականի մարտի 1-ից՝ գործող օրենքով սահմանված 2030 թվականի հունվարի 1-ի փոխարեն։ Պահանջը կտարածվի նաև արբանյակային և մալուխային հեռարձակման վրա։ Սակայն չեն ներկայացվել դրա իրականացման անհրաժեշտ ծախսերի և ոլորտի պատրաստվածության գնահատականները։ Նախագծով առաջարկվում է նաև մարզերում կինոթատրոն ճանաչվելու համար անհրաժեշտ նվազագույն տեղերի թիվը 50-ից նվազեցնել մինչև 20՝ Երևանում պահպանելով գործող շեմը։

Սա վերջին մեկուկես տարվա ընթացքում «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը փոփոխելու երրորդ նախաձեռնությունն է։ 2025 թվականի հուլիսին ներկայացված նախագծով առաջարկվում էր Կինոյի հիմնադրամին թույլատրել ձեռք բերել իր կողմից ֆինանսավորված ֆիլմերի գույքային իրավունքները և զբաղվել ֆիլմարտադրության հետ կապված ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նախագիծը քննադատության արժանացավ կինեմատոգրաֆիական համայնքում, իսկ հանրային քննարկման ընթացքում գրանցվեց 63 առաջարկություն և դիտարկում։ 2026 թվականի մարտին ներկայացված տարբերակով կրկին առաջարկվում էր վերացնել հիմնադրամի տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումը և նրան վերապահել հեղինակների գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման գործառույթ։

Հոկտեմբերյան նախագծում հիմնադրամի տնտեսական գործունեությանը վերաբերող այդ առաջարկություններն այլևս չկան։ Սակայն, ի տարբերություն մարտյան տարբերակի, որով ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրումը նախատեսվում էր վերապահել լիազորված պետական մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, նոր խմբագրությամբ այդ լիազորությունը փոխանցվում է Կինոյի հիմնադրամին։ Նախագծի հիմնավորման մեջ չի բացատրվում, թե ինչու է նախարարությունը հրաժարվել նախկին մոտեցումից և ազգային ֆիլմի ճանաչման իրավասությունը որոշել փոխանցել պետական ֆինանսավորման մրցույթներն ու վարձութային վկայականների տրամադրումն արդեն իսկ իրականացնող կազմակերպությանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 19
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունԿինեմատոգրաֆիայի մասին օրենքՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հաջորդ նյութը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Առնչվող Նյութեր

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026

ԿԳՄՍ նախարարությունը մրցույթ է հայտարարել ժամանակակից արվեստի և գրահրատարակչության վարչության երկու թափուր պաշտոնների համար, որոնց աշխատանքի շրջանակում է կինոյի ոլորտը։

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հաջորդ նյութը
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    31 կիսումներ
    Կիսվել 12 Հրապարակել X-ում 8
  • «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: