• Վերջին
  • Հանրաճանաչ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

15.11.2026
Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

15.11.2026
Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

13.11.2026
Գովազդ
Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

12.11.2026
Бюджет кинематографии Армении в проекте на 2027 год сокращается на 20,3%

2027-ին կինեմատոգրաֆիայի բյուջեն նախագծով նվազում է 20,3%-ով

12.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի երկու հաստիքների մրցույթներն ավարտվել են առանց հաղթողի

12.11.2026
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 15 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը Տաշքենդում կայանալիք Golden Globes Silk Road Tribute Gala-ի վեց մեծարվողներից մեկն է։

Հեղինակ՝ KinoPress Staff
15.10.2026
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Մրցանակներ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին
166
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Golden Globes-ը հրապարակել է հոկտեմբերի 23–24-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք առաջին Golden Globes Silk Road Tribute Gala-ի շրջանակում մեծարվող վեց կինոյի և հեռուստատեսության գործիչների անունները։ Նրանց թվում է հայ դերասան Սամվել Թադևոսյանը, որը կարժանանա Golden Globes Beacon Award հատուկ մրցանակին։

Golden Globes-ի հաղորդմամբ՝ այս տարի ընտրված վեց գործիչները ներկայացնում են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը և Ուզբեկստանը։ Նրանք մեծարվելու են երեք հատուկ տարբերակումների՝ Golden Globes Meridian Award, Golden Globes Trailblazer Award և Golden Globes Beacon Award շրջանակում։

Beacon Award-ը նախատեսված է տարածաշրջանի նոր սերնդի դերասանների համար, որոնց աշխատանքը, ըստ Golden Globes-ի, ներկայացնում է կինոյի և հեռուստատեսության նոր տաղանդներին։ Այս տարբերակմանը կարժանանան Հայաստանից Սամվել Թադևոսյանը և Ղազախստանից դերասանուհի Շուղիլա Էսենը։

Golden Globes-ը Սամվել Թադևոսյանին ներկայացնում է որպես կինոյի, հեռուստատեսության և թատրոնի հայ դերասան։ Հաղորդագրությունում առանձնացվում է նրա գլխավոր դերակատարումը Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ» ռազմական դրամայում, որի համար դերասանն արժանացել է Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի և Հայաստանի ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակին։ Նշվում է նաև նրա թատերական գործունեությունը, այդ թվում՝ «Էգոիստ» մոնոներկայացումը։

Golden Globes Meridian Award-ին կարժանանան Ուզբեկստանի կինոյի երկու ներկայացուցիչներ՝ դերասանուհի Գուլչեխրա Ջամիլովան և ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Ալի Խամրաևը։ Այս մրցանակը նախատեսված է կինոյի, հեռուստատեսության և արվեստի ոլորտներում երկարամյա գործունեությամբ նշանակալի ազդեցություն ունեցած գործիչների համար։ Խամրաևի ավելի քան վեց տասնամյակ տևող կարիերան ներառում է ավելի քան 20 խաղարկային և 30 վավերագրական ֆիլմ։

Golden Globes Trailblazer Award-ը կստանան ադրբեջանցի ռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի Թահմինա Ռաֆայելլան և վրացի ռեժիսոր, սցենարիստ ու պրոդյուսեր Լևան Կոգուաշվիլին։ Ռաֆայելլայի «Banu» լիամետրաժ ռեժիսորական դեբյուտը ստեղծվել է Biennale College Cinema ծրագրի շրջանակում և ներկայացվել Վենետիկի 79-րդ միջազգային կինոփառատոնում։ Կոգուաշվիլին հայտնի է «Brighton 4th», «Street Days», «Blind Dates» և այլ ֆիլմերով, իսկ նրա նոր՝ «Guria» ֆիլմը ներկայացվել է 2026 թվականի Վենետիկի կինոփառատոնում և Վրաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի։

Golden Globes-ի նախագահ Հելեն Հոնը նշել է, որ ընտրված վեց արվեստագետների աշխատանքները ներկայացնում են Կենտրոնական Ասիայի և Կովկասի ստեղծագործական բազմազանությունն ու պատմողական ավանդույթները՝ տարածաշրջանի պատմությունները հասցնելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարաններին։

Golden Globes Silk Road Tribute Gala-ն անցկացվելու է առաջին անգամ և նվիրված է Կենտրոնական Ասիայի ու Կովկասի կինոյի և հեռուստատեսության ներկայացուցիչներին։ Երկօրյա միջոցառումը կկայանա հոկտեմբերի 23–24-ը Տաշքենդում։ Այն կազմակերպում և ներկայացնում է Vivid Strategies-ը՝ Golden Globes-ի հետ համագործակցությամբ։ Միջոցառման ծրագրի լրացուցիչ մանրամասները դեռ կհրապարակվեն։

Կյանք ու կռիվ
Kinokatalog

Կյանք ու կռիվ

Ֆիլմի մասին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 170
Աղբյուր՝ Golden Globes
Պիտակներ՝ Golden GlobesՀայաստանՈսկե գլոբուս
Նախորդ նյութը

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հաջորդ նյութը

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

Հեղինակ՝ KinoPress Staff
15.11.2026

Հայաստանի կինոգործիչների միության նոյեմբերի 28-ին կայանալիք ժողովում կընտրվեն միության նախագահը, վարչության և վերստուգող հանձնաժողովի անդամները։

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
15.11.2026

«Մնա» գերբնական սիրային թրիլերը՝ Ջեյք Ջիլենհոլի և Ֆիբի Դայնևորի մասնակցությամբ, վարձույթում կհայտնվի 2027 թվականի փետրվարի 4-ից։

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.11.2026

Վրաստանում «Վրիժառուները» կցուցադրվեն դեկտեմբերի 17-ից՝ անգլերեն և վրացերեն։ Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսված է միայն հունվարի 7-ին։

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հեղինակ՝ KinoPress Staff
12.11.2026

Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ազգային ներկայացուցիչ․ նշանակման մասին առանձին պաշտոնական հաղորդագրություն չի հրապարակվել։

Հաջորդ նյութը
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • Հայաստանի կինոգործիչների միությունը նոյեմբերի 28-ին նախագահի ընտրություններ կանցկացնի

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կարեն Ավետիսյանը դարձել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Վրաստանում «Վրիժառուների» պրեմիերան կկայանա դեկտեմբերի 17-ին․ տոմսերն արդեն վաճառվում են

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ջեյք Ջիլենհոլը՝ Մ. Նայթ Շյամալանի «Մնա» գերբնական սիրային թրիլերում

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: