• Վերջին
  • Հանրաճանաչ
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

06.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
Գովազդ
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Շաբաթ, 7 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Կինոարտադրություն

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան։ Հայ-լիտվա-կիպրական համատեղ արտադրությունն ստացել է պետական աջակցություն։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.10.2026
Բաժին՝ Կինոարտադրություն
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում
29
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հոկտեմբերի 3-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում՝ Warner Bros. Studios-ի Steven J. Ross կինոթատրոնում, կայացել է հայ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» (Revival) լիամետրաժ խաղարկային ֆիլմի փակ պրեմիերան։ Ցուցադրությունը կազմակերպել է ամերիկյան «Արցախի արվեստի և մշակույթի հիմնադրամը» (ARTsakh Arts & Cultural Foundation)։

Պրեմիերային ներկա են եղել ֆիլմի ստեղծագործական խմբի անդամները, այդ թվում՝ ամերիկացի դերասան Արմանդ Ասանտեն, գերմանացի Հայնո Ֆերխը, ֆրանսահայ Ռոբին Հայրաբեանը և ֆրանսիացի դերասանուհի Քլեմանս Բոդուենը։ Ցուցադրությանը հաջորդել է հանդիպում ստեղծագործական խմբի հետ։ Կազմակերպիչների հաղորդմամբ՝ հանդիսատեսը ֆիլմն ընդունել է հոտնկայս ծափահարություններով։

«Վերածնվածը» Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ խաղարկային ֆիլմն է՝ «Թևանիկը» (2014), «Վերջին բնակիչը» (2016) և «Դրախտի դարպասը» (2019) կինոնկարներից հետո։ Նոր աշխատանքը միավորում է պատերազմական դրաման և գիտաֆանտաստիկ տարրերը՝ անդրադառնալով Արցախի 2020 թվականի պատերազմին, ինքնության որոնմանը, մարդկային հիշողությանը և արհեստական բանականության զարգացման հետ կապված բարոյական խնդիրներին։

Պատմության կենտրոնում Ֆրանսիայում մեծացած հայազգի երիտասարդ Մուրադ Առաքելյանն է, որը Մարսելի համալսարանում զբաղվում է արհեստական բանականության համակարգի մշակմամբ։ Հոր մահվան հանգամանքները պարզելու և սեփական արմատները գտնելու նպատակով նա մեկնում է Հայաստան և Արցախ, որտեղ հայտնվում է պատերազմի իրադարձությունների կենտրոնում։ Միաժամանակ նրա մշակած արհեստական բանականության համակարգը՝ OR.CH.I.D.-ը, աստիճանաբար ինքնագիտակցություն է ձեռք բերում և բացահայտում պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների հետ կապված տեղեկություններ։

Այս պատմության միջոցով ֆիլմը միահյուսում է պատերազմից տուժած մարդկանց ճակատագրերը և տեխնոլոգիական առաջընթացի հետևանքները՝ հարց բարձրացնելով, թե ինչպես են մարդկային խիղճը, պատասխանատվությունն ու ճշմարտության որոնումը փոխհարաբերվում արհեստական բանականության հնարավորությունների հետ։

Դրախտի դարպասը
Kinokatalog

Դրախտի դարպասը

Ֆիլմի մասին

Ֆիլմի միջազգային դերասանական կազմում են Արմանդ Ասանտեն, Մայա Մորգենշտերնը, Հայնո Ֆերխը, Ռոբին Հայրաբեանը, Քլեմանս Բոդուենը, ինչպես նաև հայ դերասաններ Բաբկեն Չոբանյանը, Նարինե Պետրոսյանը և այլք։ Սցենարի հեղինակներն են Նարինե Ոսկանյանը և Մոնիկ Փիթերսոնը, օպերատորը՝ Ռիտիս Կուրկուլիսը, երաժշտության հեղինակը՝ Միկելե Ջոզիան։

Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսվել են դեռևս 2018 թվականին։ Նախագիծը սկզբնապես մշակվում էր «Կալեյդոսկոպ» աշխատանքային անվանումով և նախատեսում էր անդրադառնալ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին։ Սակայն 2020 թվականի իրադարձություններից հետո ստեղծագործական խումբը վերանայել է պատմությունը՝ դրա առանցքում ներառելով 44-օրյա պատերազմը։

Դեռևս 2020 թվականի օգոստոսին ԿինոՊրեսին տված հարցազրույցում սցենարիստ Նարինե Ոսկանյանը պատմել էր, որ նախագիծը զարգացվում է հայ, գերմանացի, ամերիկացի և կանադացի մասնագետների մասնակցությամբ։ Այդ ժամանակ նախատեսվում էր նկարահանումների մի մասն իրականացնել Արցախում, մյուսը՝ եվրոպական երկրներում։

Նախագծի իրականացմանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնը։ 2020 թվականի պետական ֆինանսավորման երկրորդ մրցույթում «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամի ներկայացրած «Վերածնվածը» կինոնախագծի զարգացման փուլի համար հաստատվել էր 2 միլիոն դրամ։ Այդ մասին ԿինոՊրեսը հայտնել էր դեռևս 2020 թվականի հուլիսին՝ հրապարակելով մրցույթի արդյունքների ամբողջական ցանկը։

Հետագայում՝ 2021–2022 թվականների մրցույթի արդյունքներով, ֆիլմի արտադրության փուլի համար հաստատվել էր ևս 40 միլիոն դրամ պետական ֆինանսավորում։ Այսպիսով, «Վերածնվածը» պատկանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությունը ստացած և միջազգային համատեղ արտադրության ձևաչափով իրականացված կինոնախագծերի շարքին։

Ֆիլմի ֆինանսավորման համար ստեղծագործական խումբը ներգրավել է նաև միջազգային գործընկերների, մասնավոր ներդրողների և անհատ նվիրատուների։ 2021 թվականին Kickstarter հարթակում անցկացված դրամահավաքի ընթացքում 115 աջակիցների մասնակցությամբ հավաքվել էր 61 092 ԱՄՆ դոլար։ Ֆիլմի պաշտոնական կայքում նախագծի բյուջեն նշված է 1,2 միլիոն ԱՄՆ դոլար։

Վերջին բնակիչը
Kinokatalog

Վերջին բնակիչը

Ֆիլմի մասին

«Վերածնվածը» Հայաստանի, Լիտվայի և Կիպրոսի համատեղ արտադրություն է։ Հայաստանից նախագծին մասնակցել են «Ֆիշ Այ Արթ» մշակութային հիմնադրամը և LifeTree Pictures ընկերությունը, լիտվական կողմից՝ Artbox և Aikštės Filmai ընկերությունները, կիպրական կողմից՝ Caretta Films-ը։ Ֆիլմի ստեղծմանը աջակցել են նաև Կիպրոսի մշակութային պետական կառույցները, Հայաստանի կինոյի հիմնադրամը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Նկարահանումներն իրականացվել են Հայաստանում և Կիպրոսում։ Հայաստանի նկարահանման վայրերի թվում են Բջնին, Հրազդանը, Իջևանը, Եղվարդը և Երևանը, իսկ Կիպրոսում՝ Լառնական և Նիկոսիան։ Կիպրոսյան որոշ տեղանքներ ֆիլմում ներկայացնում են Ֆրանսիայի Մարսել քաղաքը։

Ֆիլմի արտադրությունն ուղեկցվել է մի շարք դժվարություններով՝ COVID-19 համավարակից մինչև Արցախյան պատերազմը, շրջափակումը և 2023 թվականի իրադարձությունները։ Արցախի տարածքում նախատեսված որոշ նկարահանումներ հնարավոր չի եղել իրականացնել։ Մասնավորապես, Գանձասարի հետ կապված տեսարանների համար ստեղծագործական խումբն ընտրել է Տավուշի մարզում գտնվող Մակարավանքը։

Լոս Անջելեսում կայացած փակ պրեմիերայից հետո նախատեսված է ֆիլմի հանրային ցուցադրությունը նոյեմբերի 9-ին՝ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի պատմական Alex Theatre կինոթատրոնում։ Ցուցադրության տոմսերը ներկայացված են կինոթատրոնի պաշտոնական կայքում։

Ռեժիսորի՝ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ֆիլմի հայաստանյան պրեմիերան նախատեսվում է 2027 թվականին։

Վերածնվածը
Kinokatalog

Վերածնվածը

Դրամա · Հայաստան
Ֆիլմի մասին ▶ Թրեյլեր
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 101
Պիտակներ՝ ՀայաստանՀայաստանի ազգային կինոկենտրոնՀայաստանի կինոյի հիմնադրամՆարինե ՈսկանյանՋիվան Ավետիսյան
Նախորդ նյութը

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Հաջորդ նյութը

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

Առնչվող Նյութեր

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

Հեղինակ՝ KinoPress Staff
14.10.2026

SHARM Holding-ը և Mitoyan Production-ը հայտարարել են «Նոր Մեր բակը» ֆիլմի մասին՝ ներկայացնելով ռեժիսորին և դերասանական կազմը։

Հայաստանի կինոյի հիմնադրամի գործունեությունը 2025 թվականին. ամփոփ դիտարկում

Երկրորդ տարին՝ սպասման մեջ․ կհասցնի՞ Կինոյի հիմնադրամը 2026-ին որևէ նոր ֆիլմ ֆինանսավորել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
04.10.2026

2026-ի պետական աջակցության մրցույթի հայտերի ընդունումից մեկ ամիս անց փորձագիտական կազմերը դեռ չեն հրապարակվել, իսկ կանոնակարգային ժամկետները մրցույթի ավարտը հասցնում...

Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Երկու լուսին» ֆիլմի cash rebate-ի համար նախատեսվել է 1,922 մլն դրամ․ ծրագրի 124,335 մլն դրամ բյուջեից պայմանագրերով մնում է 13,162...

Հաջորդ նյութը
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 10 ամանորյա ֆիլմեր

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: