• Վերջին
  • Հանրաճանաչ
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

05.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

Հեղինակ՝ KinoPress Staff
07.10.2026
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝5 րոպե
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале
255
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկու մասնագետ է փնտրում, որոնց աշխատանքը անմիջականորեն կապված է լինելու կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման հետ։

Առաջին թափուր հաստիքը գլխավոր մասնագետի պաշտոնն է։ Այս աշխատանքը նախատեսում է մասնակցություն Հայաստանի կինոյի ոլորտի քաղաքականության ձևավորմանը՝ կինեմատոգրաֆիան կարգավորող իրավական ակտերի, ռազմավարությունների և հայեցակարգերի մշակումից մինչև պետական ծրագրերի և բյուջեի նախագծման աշխատանքներ։ Գլխավոր մասնագետը նաև աշխատելու է կինոյի ոլորտի պետական կազմակերպությունների զարգացման ծրագրերի, ոլորտային վերլուծությունների, կինոարտադրողների միջև տարածաշրջանային համագործակցության և միջազգային կապերի ուղղությամբ։

Պաշտոնի աշխատանքի կարևոր հատվածներից է նաև հայկական կինոյի միջազգային ներկայությունը․ մասնագետը պետք է ուսումնասիրի և առաջարկություններ ներկայացնի Հայաստանում և արտերկրում անցկացվող կինոփառատոներին, կինոշուկաներին և կինոհարթակներին հայ կինոգործիչների ու հայկական ֆիլմերի մասնակցության վերաբերյալ։

Այս պաշտոնի համար պահանջվում է առնվազն երկու տարվա հանրային ծառայության ստաժ կամ երեք տարվա մասնագիտական, արվեստի կամ մշակույթի ոլորտում աշխատանքային փորձ։ Հիմնական աշխատավարձը 267 072 դրամ է՝ մինչև հարկերի և պարտադիր վճարների պահումները։

Երկրորդ թափուր հաստիքը ավագ մասնագետի պաշտոնն է և ավելի շատ կենտրոնացած է կինոյի ոլորտի ծրագրերի իրականացման վրա։ Մասնագետը ներգրավվելու է նախարարության պատվերով իրականացվող դրամաշնորհային ծրագրերի մրցույթներում, ստեղծագործական ծրագրերի հաշվետվությունների ուսումնասիրման, միջազգային և հանրապետական կինոփառատոների ու այլ միջոցառումների կազմակերպման, միջազգային մշակութային համագործակցության և ոլորտային տեղեկատվության մշակման աշխատանքներում։

Այս հաստիքը կարող է հատկապես հետաքրքիր լինել այն մասնագետների համար, որոնք արդեն ունեն կինոփառատոների, մշակութային ծրագրերի, հասարակական կազմակերպությունների, կինոարտադրության կամ մշակութային կառավարման ոլորտում թեկուզ մեկ տարվա աշխատանքային փորձ։ Պաշտոնի համար պահանջվում է առնվազն մեկ տարվա հանրային ծառայության, մասնագիտական կամ արվեստի և մշակույթի ոլորտում աշխատանքային ստաժ։ Հիմնական աշխատավարձը 189 696 դրամ է՝ մինչև հարկերի և պարտադիր վճարների պահումները։

Երկու պաշտոնների համար էլ աշխատավայրը Երևանում է՝ Վազգեն Սարգսյան 3 հասցեում՝ Կառավարական տուն N 2-ում։

Մրցույթներին մասնակցելու հայտերը կարելի է ներկայացնել էլեկտրոնային եղանակով Քաղաքացիական ծառայության գրասենյակի cso.gov.am հարթակի միջոցով։ Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի հոկտեմբերի 12-ի ժամը 24:00-ն է։

Երկու մրցույթներն էլ բաղկացած են թեստավորման և հարցազրույցի փուլերից։ Թեստավորման համար նախատեսված մասնագիտական նյութերի թվում ներառված է նաև ՀՀ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, իսկ հարցազրույցի ընթացքում ևս ստուգվելու են կինեմատոգրաֆիայի ոլորտին վերաբերող մասնագիտական գիտելիքները։

Գլխավոր մասնագետի թեստավորումը կանցկացվի նոյեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ին, իսկ հարցազրույցը՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ին։ Ավագ մասնագետի թեստավորումը նախատեսված է նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:30-ին, իսկ հարցազրույցը՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 10:30-ին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 160
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունՀայաստան
Նախորդ նյութը

«Տանիքը՝ Հայաստան» կինոծրագիրը կներկայացնի 11 ազգային փոքրամասնությունների մշակույթը

Հաջորդ նյութը

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • «Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: