Հայաստանի կինոգործիչների միության հերթական ժողովը կկայանա նոյեմբերի 28-ին՝ ժամը 12։00-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։ Ժողովի օրակարգում են միության նախագահի, վարչության և վերստուգող հանձնաժողովի ընտրությունները։
Համապատասխան որոշումն ընդունվել է միության վարչության և վերստուգող հանձնաժողովի նիստում։
Միության կանոնադրության համաձայն՝ հերթական ժողովը հրավիրվում է հինգ տարին մեկ անգամ։ Նախորդ ժողովը, որի օրակարգում նույնպես ղեկավար մարմինների ընտրություններն էին, կայացել է 2021 թվականին։
















