• Վերջին
  • Հանրաճանաչ
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

09.06.2026
Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

19.09.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

Հայաստանի կինոյի հիմնադրամը միացել է Lumière Summit-ի վեց միջազգային հռչակագրերին

19.09.2026
Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

Ավելի քիչ ֆիլմ, ավելի մեծ հասույթ․ Հայաստանի կինովարձույթն 2026-ի առաջին կիսամյակում աճել է 35%-ով

18.09.2026
Գովազդ
Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

Գալստյան․ ԿԳՄՍՆ-ն անտեսել է Հայաստանի ներկայությունը Վենետիկում

16.09.2026
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 21 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ Փառատոներ

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ

Ծրագիրը ներկայացնում է նոր հայկական կարճամետրաժ կինոյի թեմատիկ լայն դաշտը՝ հիշողությունից ու ընտանիքից մինչև տեղահանում, ինքնաճանաչում, մենություն, հումոր և ժանրային փորձեր։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
09.06.2026
Բաժին՝ Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ կինոփառատոնի ազգային մրցույթը կներկայացնի 15 ֆիլմ
91
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի 9-րդ թողարկման ազգային մրցութային ծրագիրը այս տարի ընդգրկում է տարբեր սերունդների և կինոդպրոցների հեղինակների աշխատանքներ։ Ֆիլմերի մի մասը ուսանողական կամ դեբյուտային աշխատանքներ են, մյուսները՝ արդեն որոշակի փառատոնային ճանապարհ անցած ֆիլմեր։

Ծրագիրը կազմված է այնպես, որ ներկայացնի ոչ միայն թեմաների բազմազանություն, այլև ձևերի տարբերություն։ Այստեղ կան հոգեբանական դրամաներ, վավերագրական դիտարկումներ, կատակերգություններ, հակաուտոպիական պատմություն և մթնոլորտային հեղինակային ֆիլմեր։

Կադր Սաթենիկ Ճավռշյանի «Ցտեսություն, երեկ» ֆիլմից:

Սաթենիկ Ճավռշյանի «Ցտեսություն, երեկ» ֆիլմը պատմում է Ալցհայմերի վաղ փուլում գտնվող Էմմայի մասին։ Հերոսուհին աստիճանաբար հեռանում է ներկա իրականությունից, բայց պահպանում է իր երիտասարդության և հանգուցյալ ամուսնու հիշողությունները։ Ֆիլմը դիտարկում է հիվանդության ազդեցությունը ընտանիքի ներսում և ցույց տալիս, թե ինչպես են հարազատները փորձում ապրել հիշողության կորստի ցավի հետ։ Սա ռեժիսորի դիպլոմային կարճամետրաժ աշխատանքն է։

Գոռ Առուշանյանի «Մայրենիք» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում պատերազմի հետևանքով ավերված գյուղում՝ Լեռնային Ղարաբաղում։ Վետերան Արամը կանգնում է ծանր ընտրության առաջ․ հեռանալ և փրկվել, թե մնալ և հոգ տանել հաշմանդամ մոր մասին։ Ֆիլմը նկարահանվել է Լեհաստանի ազգային կինոդպրոցի շրջանակում։ Այն արդեն ներկայացվել է մի շարք փառատոներում, այդ թվում՝ Կրակովի կինոփառատոնում և «Ոսկե ծիրանում», որտեղ ստացել է «Ծիրանի կորիզ» մրցանակը՝ որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ։

Տաթև Ասատրյանի «Աղ» ֆիլմը հակաուտոպիական պատմություն է զուգահեռ իրականության մասին։ Այդ աշխարհում իշխանությունը գրեթե արգելում է իրական հարաբերությունները և խրախուսում երևակայական զուգընկերներ ունենալը։ Գլխավոր հերոսուհին՝ 20-ամյա Արևիկը, փորձում է պայքարել համակարգի և սեփական երևակայության դեմ։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմը հորինված աշխարհ է, բայց անդրադառնում է իրական հարաբերություններին, իշխանության և մարդու միջև ուժային դինամիկային։

Կադր Մենուա Հովհաննիսյանի «18-րդ գարուն» ֆիլմից:

Մարինա Սոլոյանի «Դու ինձ դեռ սիրում ես, այդպես չէ՞, հայրի՜կ» ֆիլմում 19-ամյա Արևը արձակուրդի ընթացքում այցելում է ընտանիքին։ Մի առավոտ նրա հայրը հեռանում է տնից առանց բացատրության։ Աղջիկը հեծանիվով անցնում է այն վայրերով, որտեղ հայրը հաճախ էր լինում, և փորձում հասկանալ ոչ միայն նրա անհետացումը, այլև ընտանիքի ներսում կուտակված լռությունը։ Ռեժիսորը ֆիլմը դիտարկում է որպես ճանապարհ դեպի հոր կերպարի և ընտանեկան հիշողության բացահայտում։

Երվանդ Ռումյանի «Տեղահանում» վավերագրական ֆիլմը անդրադառնում է 44-օրյա պատերազմից հետո տեղահանված արցախահայերին։ Ֆիլմը ներկայացնում է մարդկանց իրական փորձառությունները, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հայտնվել անորոշության մեջ։ Հեղինակը թեմային մոտենում է որպես հարկադիր միգրացիայի մարդկային և հոգեբանական ողբերգություն։

Մենուա Հովհաննիսյանի «18-րդ գարուն» ֆիլմը պատանեկության և մեծանալու մասին է։ Անդրանիկը սպասում է, որ իր 18-ամյակը առանձնահատուկ օր կլինի, բայց բախվում է չստացված առաջին համբույրի, ընկերների հետ լարվածության և այն գիտակցմանը, որ մեծահասակ դառնալը միշտ չէ, որ գալիս է մեծ իրադարձությամբ։ Ռեժիսորը նշում է, որ իրեն հետաքրքրում են երիտասարդ տղամարդիկ, որոնք փորձում են գտնել իրենց ճանապարհը։

Կադր Մարիաննա Մովսեսյանի «Ռոբինզո՞ն» ֆիլմից:

Արշակ Խաչատրյանի «Լամուի արձագանքները» վավերագրական ֆիլմը ծրագրի աշխարհագրորեն ամենատարբեր աշխատանքներից է։ Այն պատմում է Նայրոբիից Լամու մեկնած նկարիչ Alpha ODH-ի մասին, որը արվեստի միջոցով աշխատում է տեղի երեխաների հետ։ Ֆիլմը խոսում է ստեղծագործության, դիմադրության և երեխաների երևակայության ուժի մասին։ Ռեժիսորը ֆիլմը նկարագրում է որպես փորձ՝ լսելու երեխաների ձայները և արվեստը դիտարկելու որպես ազատության ձև։

Մերի Վարդանյանի «Կյանքը շարունակվում է» ֆիլմը նկարահանվել է Ջրարբիում։ Այն խոսում է առօրյա կյանքի մեջ թաքնված պայքարի, կորստի և հաղթահարման մասին։ Ֆիլմի առանցքում կյանքի և մահվան հակադրությունն է, որտեղ կյանքը շարունակում է իր ընթացքը։ Հեղինակը ծնվել է Ջրարբիում և ֆիլմում վերադառնում է այն միջավայրին, որտեղ մարդիկ ու նրանց պատմությունները դարձել են իր կինեմատոգրաֆիկ դիտարկման հիմքը։

Մարիաննա Մովսեսյանի «Ռոբինզո՞ն» ֆիլմի հերոսը հիսունն անց Վարդանն է։ Նա ապրում է միայնակ, աշխատում է որպես անվտանգության աշխատակից և օրերն անցկացնում դիտարկման էկրանների առջև։ Մի օր մոնիտորներից մեկում նա տեսնում է դատարկ գրադարանում պարող կնոջը։ Այդ հանդիպումը, թեև սկզբում միայն էկրանին է, փոխում է նրա ներքին վիճակը։ Ֆիլմը խոսում է մենության, դիտարկման և իրական կյանքին մասնակցելու ուշացած ցանկության մասին։

Կադր Աշոտ Ժամկոչյանի «Ամենագեղեցիկը» ֆիլմից:

Ելիզավետա Այվազյանի «50 օր» ֆիլմում 33-ամյա Անին ապրում է առանց հստակ ծրագրերի և պատասխանատվության։ Ճանապարհին նա պատահաբար վրաերթի է ենթարկում անծանոթի, խուճապի մեջ հեռանում դեպքի վայրից և իր հետ տանում տղամարդու շանը։ Հերոսուհին հայտնվում է օտարացած հոր գյուղական տանը, որտեղ ստիպված է առերեսվել ընտանիքի անցյալի և սեփական գործողությունների հետևանքների հետ։

Գոհար Սարգսյանի «Դորայի դեղին կոշիկները» վավերագրական ֆիլմը պատմում է 84-ամյա Դորայի մասին։ Նա ապրել է պատերազմի, տեղահանության և կորստի միջով, բայց պահպանել է իր ներքին ուժն ու առօրյա արժանապատվությունը։ Ֆիլմի կենտրոնում ռեժիսորի տատն է։ Հեղինակի խոսքով՝ սա իր առաջին վավերագրական ֆիլմն է, որը սկսվում է անձնական պատմությունից, բայց հասնում է հիշողության, ինքնության և գոյատևման ավելի լայն թեմաների։

Աշոտ Ժամկոչյանի «Ամենագեղեցիկը» ֆիլմը պատմում է երիտասարդ Ժաննայի մասին։ Նա հավատում է, որ տղամարդը կարող է իրեն ամբողջական դարձնել, բայց սիրո որոնման ընթացքում գալիս է այն մտքին, որ լիարժեքությունը չի կարելի ստանալ ուրիշից։ Ֆիլմը անդրադառնում է անվստահությանը, հուզական կախվածությանը, միայնությանը և ներքին հակասություններին։ Սա Աշոտ Ժամկոչյանի առաջին ֆիլմն է, որը նկարահանվել է ԿԻՆՈԴՊՐՈՑ-ում ուսանելու տարիներին։

Կադր Սամվել Թադևոսյանի «Ռևերի» ֆիլմից:

Եվա Սուքիասյանի «Ջութակը» կատակերգական կարճամետրաժը ներկայացնում է հարևանների միջև ծագած աղմկոտ կոնֆլիկտը։ Ընտանիքի հայրը ամբողջ աշխատավարձով ջութակ է գնում, որպեսզի «պատժի» հարևանին և նրա դաշնակահար աղջկան։ Ռեժիսորը ֆիլմը դիտարկում է որպես պատմություն այն մասին, թե ինչպես կարող է չլուծված փոքր խնդիրն աբսուրդի հասնել, երբ մարդիկ չեն խոսում միմյանց հետ։ Հումորը կառուցվում է իրավիճակի, ձայնի և կրկնության վրա։

Սամվել Թադևոսյանի «Ռևերի» ֆիլմը մթնոլորտային պատմություն է հրաժեշտի շրջագայության մասին։ Գլխավոր հերոս Ներսեսը մեկ գիշերվա ընթացքում շարժվում է ներկայի և անցյալի արձագանքների միջև։ Ֆիլմը կենտրոնանում է կապերի, հիշողության և այն զգացողության վրա, երբ իրական թվացող բաները սկսում են հեռանալ։ Աշխատանքը առանձնանում է իր պոետիկ տոնով և ներհայեցողական կառուցվածքով։

Հրաչ Սիմոնյանի «Պապայա» ֆիլմը երգիծական կատակերգություն է Խոսրովի մասին։ Նա ամաչկոտ և անվստահ երիտասարդ է, մինչև հանդիպում է տարօրինակ մրգավաճառ Իմանային։ Կինը նրան վաճառում է պապայա՝ խոստանալով, որ պտուղը բացահայտում է մարդու իրական էությունը։ Ամեն պատառից հետո Խոսրովը փոխվում է և դառնում ավելի վստահ։ Ֆիլմը հումորով խոսում է ինքնության, ինքնավստահության և արտաքին փոփոխության պատրանքի մասին։

Արթուր Նազարեթյանը՝ «Ների՛ր ինձ, մայրիկ» ֆիլմի ուրվականների, մեղքի և հիշողության թեմաների մասին

Ազգային մրցութային ծրագիրը ցույց է տալիս, որ հայկական կարճամետրաժ կինոն այսօր աշխատում է միաժամանակ մի քանի ուղղությամբ։ Հեղինակները վերադառնում են ընտանիքի, հիշողության և պատերազմի թեմաներին, բայց նաև փորձում են ժանրային և ձևային նոր լուծումներ։ Ծրագրում կան և՛ անձնական պատմություններ, և՛ սոցիալական դիտարկումներ, և՛ հումոր, և՛ վավերագրական զգայուն նյութեր։

Այս ծրագիրը կարող է հետաքրքիր լինել ինչպես կինոմասնագետներին, այնպես էլ այն հանդիսատեսին, որը ցանկանում է տեսնել նոր անուններ և հասկանալ, թե ինչ հարցերի շուրջ է այսօր մտածում հայկական կարճամետրաժ կինոն։

Երևանի կարճամետրաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնը կանցկացվի հունիսի 25–29-ը Երևանում և Գյումրիում։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Post Views: 10
Պիտակներ՝ Երևանի կարճամետրաժ ֆիլմեր կինոփառատոնՀայաստանհայկական ֆիլմփառատոն
Նախորդ նյութը

«Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը վերանվանվել է «Մանու Ֆեստ»

Հաջորդ նյութը

Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

Առնչվող Նյութեր

Հայկական անիմացիան՝ Կաննում. «Ձմեռն անվերջ» ֆիլմը մրցանակի է արժանացել La Cinef ծրագրում

Հայկական ժամանակակից անիմացիան կներկայացվի ANIMASYROS-ի «Tribute to Armenia» հատուկ ծրագրում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.09.2026

ANIMASYROS 2026-ի «Tribute to Armenia» ծրագրում Սիրոս կղզում կներկայացվի հայկական ժամանակակից անիմացիան՝ վեց կարճամետրաժ ֆիլմով։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
30.08.2026

Նյու Յորքի 64-րդ կինոփառատոնը երկու ծրագրով կներկայացնի Արտավազդ Փելեշյանի վերականգնված ֆիլմերի գրեթե ամբողջական հետահայաց ցուցադրությունը՝ ԱՄՆ-ում։

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հաղթողները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.07.2026

Երևանի 23-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնն ամփոփել է արդյունքները․ ժյուրին հայտարարել է մրցութային ծրագրերի հաղթողներին և հատուկ մրցանակակիրներին։

Հաջորդ նյութը
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Ռուսաստանում արգելվել են «Կոչիր ինձ քո անունով» և ևս երկու ֆիլմ

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    8 կիսումներ
    Կիսվել 3 Հրապարակել X-ում 2
  • «Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: