• Վերջին
  • Հանրաճանաչ
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

22.11.2026
Եվրախորհրդարանի հանձնաժողովներն առաջարկում են 2,68 մլրդ եվրո հատկացնել MEDIA ծրագրին

Եվրախորհրդարանի հանձնաժողովներն առաջարկում են 2,68 մլրդ եվրո հատկացնել MEDIA ծրագրին

21.11.2026
Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

Ռուսաստանում անիմացիոն ստուդիաների շահութահարկը կարող է նվազել 25%-ից մինչև 3%

21.11.2026
Գովազդ
«Քաղցած խաղեր» ֆիլմը գլխավորել է նոյեմբերի 19-ի կինոպրեմիերաների վարձույթը Հայաստանում

«Քաղցած խաղեր» ֆիլմը գլխավորել է նոյեմբերի 19-ի կինոպրեմիերաների վարձույթը Հայաստանում

20.11.2026
Sony-ն հրապարակել է «Սոխակը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա և Էլ Ֆանինգ քույրերի մասնակցությամբ

Sony-ն հրապարակել է «Սոխակը» ֆիլմի առաջին թրեյլերը՝ Դակոտա և Էլ Ֆանինգ քույրերի մասնակցությամբ

20.11.2026
Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

Հրապարակվել է «Սառցե դարաշրջան 6» անիմացիոն ֆիլմի նոր թրեյլերը

20.11.2026

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

19.11.2026
Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

18.11.2026
Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

18.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կինոմրցույթների ցուցակները հրապարակվել են հոկտեմբերին․ ԿԳՄՍ նախարարությունը չի պարզաբանել սեպտեմբերյան ժամկետների պահպանումը

18.11.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 24 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026
Բաժին՝ Հայաստան, Մրցանակներ
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել
106
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հայաստանի ազգային կինոակադեմիան հայտարարել է, որ 99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» լիամետրաժ ֆիլմը։

Կինոակադեմիայի հրապարակած հաղորդագրությունը, սակայն, պարունակում է միայն ընտրված ֆիլմի անունը։ Դրանում չի նշվում, թե քանի ֆիլմ էր ներկայացվել Հայաստանի հայտը որոշելու համար ավելի վաղ հայտարարված մրցույթին, որոնք էին մյուս հավակնորդները, ովքեր էին ընտրություն կատարող հանձնաժողովի անդամները և ինչ ընթացակարգով էր կայացվել վերջնական որոշումը։

2026 թվականի հունիսի 4-ին Հայաստանի ազգային կինոակադեմիան հայտարարել էր 99-րդ «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում Հայաստանի կողմից ներկայացվելու համար ֆիլմերի ընդունելության մասին։

Հայտերն ընդունվում էին մինչև օգոստոսի 14-ը ներառյալ։ Դիմելու համար կինոարտադրողներին առաջարկվում էր լրացնել պաշտոնական հայտադիմումը, այն ուղարկել Կինոակադեմիայի էլեկտրոնային հասցեին և ծանոթանալ Ամերիկյան կինոակադեմիայի՝ «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգի որակավորման չափանիշներին։

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

Դիմումների ընդունման ավարտից հետո Կինոակադեմիան հրապարակայնորեն չի ներկայացրել ստացված հայտերի կամ մրցույթի մասնակից ֆիլմերի ցանկը։ Սեպտեմբերի 4-ին հրապարակվել է արդեն վերջնական արդյունքը՝ Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել «Արտոյի երկիրը»։

Այս պայմաններում բաց է մնում հարցը, թե քանի հայտ է ստացել Կինոակադեմիան, որ ֆիլմերն են հավակնել Հայաստանը ներկայացնելուն և ինչպիսի ընտրության արդյունքում է որոշվել հաղթողը։

Սա երկրորդ տարին անընդմեջ է, երբ Հայաստանը «Լավագույն միջազգային լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում ներկայացնում է Թամարա Ստեփանյանի ֆիլմը։

98-րդ «Օսկար» մրցանակաբաշխության համար Հայաստանի ազգային կինոակադեմիան ընտրել էր ռեժիսորի «Իմ հայկական ուրվականները» («My Armenian Phantoms») ֆիլմը։ Այս տարի ընտրվել է նրա «Արտոյի երկիրը» («Land of Arto»)։

«ԿինոՊրես»-ն ավելի վաղ դիմել էր Հայաստանի ազգային կինոակադեմիային՝ խնդրելով պարզաբանել ակադեմիայի քվեարկության և որոշումների ընդունման ընթացակարգերը։

Խմբագրությունը, մասնավորապես, խնդրել էր տրամադրել ակադեմիայի կանոնադրությունը, անդամակցության կարգը, անդամների ցանկը և գործող այլ կարգավորող փաստաթղթեր, ինչպես նաև պարզաբանել քվեարկության վերահսկողության, շահերի բախման և անդամների մասնակցության մեխանիզմները։

Հարցումն ուղարկելուց հետո Կինոակադեմիայից պատասխան կամ պահանջված փաստաթղթերը չեն ստացվել։

«Օսկար»-ի համար Հայաստանի հայտի ընտրության հրապարակումից հետո այդ տեղեկատվությունը լրացուցիչ նշանակություն է ստանում, քանի որ տվյալ դեպքում Կինոակադեմիայի իրականացրած ընտրության արդյունքը ներկայացվում է միջազգային մրցանակաբաշխության շրջանակում որպես Հայաստանի ազգային հայտ։

Արտոյի երկիրը
Kinokatalog

Արտոյի երկիրը

2026 · Դրամա · 104 ր. · Հայաստան, Ֆրանսիա
30 հուլիսի 2026 (սահմանափակ վարձույթ)
Ֆիլմի մասին
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 189
Պիտակներ՝ Ամերիկյան կինոակադեմիաԿինոակադեմիաՀայաստանՀայկական ազգային կինոակադեմիամրցանակաբաշխությունՕսկար
Նախորդ նյութը

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Հաջորդ նյութը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Առնչվող Նյութեր

Վիրաբյանի ստորագրությամբ ԿԳՄՍ նախարարությունը բացառում է պետական աջակցության միջոցով գրաքննությունը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
19.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել է, որ ֆիլմի բովանդակության նկատմամբ պետական մարմնի նախընտրությունը չի կարող ֆինանսավորման մերժման հիմք լինել։

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Երևանի կինոֆորումի հռչակագրով առաջարկվում է ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

Երևանի կինոարդյունաբերության ֆորումի ամփոփիչ հռչակագրով առաջարկվում է Երևանում ստեղծել արվեստի և մշակութային տնտեսության համաշխարհային ֆորում։

Կինոյի հիմնադրամը հետին թվով է թարմացրել կայքը․ 2026-ի առաջին մրցույթի մասին տեղեկություն դեռ չկա

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

ԿԳՄՍՆ-ն հայտնել է՝ Կինոյի հիմնադրամի կայքի նոր տարբերակը կհրապարակվի մեկ ամսում։ Աշխատակազմի ու պատասխանատուների տվյալները դեռ ամբողջական չեն։

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կինոմրցույթների ցուցակները հրապարակվել են հոկտեմբերին․ ԿԳՄՍ նախարարությունը չի պարզաբանել սեպտեմբերյան ժամկետների պահպանումը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը չի հայտնել՝ արդյոք պահպանվել են կինոմրցույթների հայտերի ուսումնասիրման և փորձագետների կազմերի հրապարակման ժամկետները։

Հաջորդ նյութը
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    9 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 2
  • Հրապարակվել է «Սերը լեռներում» հայկական կատակերգության պաշտոնական թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    36 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ինչ դիտել՝ 10 ամանորյա ֆիլմեր հայերեն թարգմանությամբ

    9 կիսումներ
    Կիսվել 4 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    37 կիսումներ
    Կիսվել 15 Հրապարակել X-ում 9
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: