20th Century Fox-ը հրապարակել է Kingsman պրիքվելի առաջին թրեյլերը, որը ստացել է «King’s man. Սկիզբ» անվանումը: Ֆիլմը կպատմի անկախ գաղտնի ծառայության կայացման պատմությունը:
Դատելով թրեյլերից՝ ֆիլմի գործողությունը ծավալվելու է Առաջին աշխարհամարտի տարիներին: Հոլովակի նկարագրությունը նշում է, որ պատմության մեջ ամենասարսափելի բռնակալները եւ քրեական հանճարները հավաքվում են միասին պատերազմ սանձազերծելու եւ միլիոնավոր մարդկանց ոչնչացնելու համար: Սակայն կա մեկ մարդ, ով իր որդու, զինակիցների եւ անձնական ոճի օգնությամբ պատրաստ է ընդունել մարտահրավերը եւ կանգնեցնել ոճրագործներին:
Ֆիլմի գլխավոր դերերը կատարել են Աարոն Թեյլոր Ջոնսոնը, Մեթյու Հուդը եւ Ռեյֆ Ֆայնսը: Ռեժիսորական աթոռը կրկին զբաղեցրել է Մեթյու Վոնը, որը նկարահանել է Kingsman-ի նախորդ երկու ֆիլմերը, որոնք թողարկվել են 2015 եւ 2017 թվականներին:
«King’s man. Սկիզբը» վարձույթ դուրս կգա 2020 թվականի փետրվարի 27-ին: