Netflix-ը ձեռք է բերել «Սպունգ Բոբը փախուստի մեջ» անիմացիոն ֆիլմի միջազգային վարձույթի իրավունքները, այդ մասին Variety-ին հայտնել են գործարքի ընթացքին ծանոթ ինսայդերները:
Հոսքային հսկան երկու անգամ հետաձգված Paramount Animation ընկերության նկարի օտարերկրյա իրավունքները ստացել է Viacom-ից: Ֆիլմը այս տարի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով տուժած բազմաթիվ թատերական թողարկումներից մեկն է:
Պարբերականը հայտնում է, որ գործարքը բացառում է Չինաստանը, որտեղ Netflix-ը չի աշխատում։ Paramount-ը նաեւ նախատեսում է ֆիլմ թողարկել Կանադայում, ինչից հետո Netflix-ը ֆիլմը կցուցադրի իր հարդակում:
Netflix-ի եւ Viacom-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից:
Սպունգ Բոբի մասին երրորդ անիմացիոն նախագիծը ի սկզբանե պետք է դուրս գար այս տարվա մայիսին, սակայն հետաձգվել է մինչեւ օգոստոսը, իսկ վերջեսր տեղափոխվել է 2021 թվականի սկիզբ: Ավելի վաղ հունիսին հաղորդվել էր, որ նկարը կթողարկվի միանգամից թվային հարթակներում՝ CBS All Access հոսքային ծառայությունում:
Սպունգ Բոբը առաջին անգամ հայտնվել է Nickelodeon հեռուստաալիքի եթերում: Երկրորդ ֆիլմը, որը թողարկել է Paramount-ը, համաշխարհային վարձույթում հավաքել է ավելի քան 350 մլն դոլար: