Ubisoft-ի վահանակի վրա E3-ի ժամանակ հայտարարվել է Netflix սթրիմինգ ծառայության կողմից հանրահայտ The Division խաղի էկրանավորման իրավունքի գնման մասին: Գլխավոր դերերում կնկարահանվեն Ջեյք Ջիլենհոլը եւ Ջեսիկա Չեստեյնը, իսկ ռեժիսորական աթոռը կզբաղեցնի Դեւիդ Լիթչը, որը հայտնի է «Դեդփուլ 2» ֆիլմով: Սցենարով կզբաղվի Ռեյֆ Ջադկինսը («Վ.Ա.Հ.Ա.Ն-ի գործակալները»):
The Division-ը հիմնված է հայտնի Tom Clancy ‘ s առցանց-խաղի վրա, որը թողարկվել է 2016 թվականին: 2019 թվականի մարտին օգտատերերին հասանելի է դարձել երկրորդ մասը: Իրադարձությունները տեղի են ունենում մոտ ապագայում, որտեղ մոլեգնում է պանդեմիան Սեւ ուրբաթ օրվա ընթացքում վիրուսային փողերի պատճառով: Բայց հատուկ վերապատրաստված քաղաքացիական խումբը փորձում է փրկել մարդկության մնացորդները:
Թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ, սակայն մոտ ժամանակներս ստուդիան ավելի շատ տեղեկատվություն կբացահայտի: