Հունիսի 11-ին ադրբեջանական Trend լրատվականը տեղեկացրել է, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը բողոք է հայտնել Կաննի փառատոնի կազմակերպիչներին»:
Ինչպես հաղորդում է Trend-ը, Կաննի փառատոնի կազմակերպիչներին ուղղված նամակում բողոք է հայտնվում «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի ցուցադրության դեմ, որը նկարահանվել է Արցախում:
Նամակում նշվում է, որ վերոնշյալ ֆիլմը նկարահանվել է Հայաստանի կողմից «օկուպացված» ադրբեջանական տարածքներում, իսկ ֆիլմում ցուցադրված Ստեփանակերտի օդանավակայանը պատկանում է Ադրբեջանին, և «օկուպացիայից» հետո ապօրինի վերականգնվել է Հայաստանի կողմից:
Հիշեցնենք, որ Նորա Մարտիրոսյանի կինոնկարը ընդգրկվել է Կաննի միջազգային 73-րդ փառատոնի կողմից ընտրված ֆիլմերի պաշտոնական ցուցակում՝ The First Features (առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմ) անվանակարգում: Ֆիլմը տարածվելու է «Կանն-2020» պիտակը ներգո: Հայաստանի ազգային կինոկենտրոնը 43 մլն. դրամ ֆինանսավորում է հատկացրել կինոնկարին: