Սեպտեմբերի 7-ին ավարտվեց Վենետիկի 76-րդ միջազգային ինոփառատոնը, որի հիմնական մրցույթային ծրագրում ընդգրկված էր նաև Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր» կինոնկարը: Հայտնի է, որ կանադահայ ռեժիսորի նկարը կլինի Վանկուվերի 38-րդ միջազգային կինոփառատոնի բացման ֆիլմ: Այժմ ֆիլմը մասնակցում է Տորոնտոյի 44-րդ միջազգային կինոփառատոնում:
«Բացման արարողությանը ունենալ Ատոմ Էգոյանի ֆիլմը և հաչորդ օրը իր վարպետության դասը՝ իսկապես հիանալի է: Նա շատ է աջակցել փառատոնին, եւ մենք ցուցադրել են իր ֆիլմերը, սա երկարատև համագործակցություն է», – ասել է ՎՄԿՓ-ի ծրագրային փոխտնորեն Կուրտիս Վոլոշչուկը:
«Պատվավոր հյուր» ֆիլմում նկարահանվել են Դևիդ Թյուլիսը, Լայսլա Դը Օլիվյերան, Լյուք Ուիլսոնը, Ռոսիֆ Սազերլենդը և Ալեքսանդր Բորժուն: Նկարի կենտրոնում է սննդի տեսուչ Ջիմը և նրա դուստր Վերոնիկան: Ավագ դպրոցում երաժշտության 20-ամյա ուսուցչուհուն՝ Վերոնիկային անարդարացիորեն մեղադրել են աշակերտի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: Ջիմը փորձում է արդարացնել դստերը, բայց աղջիկը հանկարծ ցանկանում է մնալ ճաղերի հետեւում: Միաժամանակ Ջիմը սկսում է կասկածել, որ սննդի տեսուչի աշխատանքը նրան ինչ-որ ուրախություն է բերում:
Վանկուվերի 38-րդ միջազգային կինոփառատոնը անցկացվելու է սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 11-ը: