«Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմում Բարոն Զեմոյի դերը կատարող Դանիել Բրյուլը միացել է «Բազեն ու Ձմեռային զինվորը» սերիալի քաստին: Նրան կընկերակցի Էմիլի ՎանՔեմփը, որը խաղացել է Marvel կինոտիեզերքում Շերոն Քարթերին՝ Վ.Ա.Հ.Ա.Ն-ից: Ռեժիսուրայով կզբաղվի Քերի Սքոգլենդը, որը հայտնի է «Սպասուհու պատմությունը» սերիալով:
Բացի այդ, սերիալի թողարկման ամսաթիվը՝ պրեմիերան տեղի կունենա հաջորդ տարվա օգոստոսին Disney+ ալիքում: Իրենց դերերին կվերադառնան Սեբաստիան Սթենն ու Էնթոնի Մակին: Վերջինին «Վրիժառուների» եզրափակիչ ֆիլմում բաժին հասավ Կապիտան Ամերիկայի վահանը։