Փետրվարի 20-ից մարտի 1-ը Գերմանիայում տեղի կունենա Բեռլինի 70-րդ միջազգային կինոփառատոնը, որտեղ տեղի կունենա ցմահ նվաճումների համար պատվավոր Ոսկե արջի հանձնման արարողությունը: Այս տարի մրցանակը կստանա բրիտանացի դերասանուհի, Օսկար մրցանակի դափնեկիր Հելեն Միրենը:
Հելեն Միրենը ոչ միայն աշխարհի ամենահայտնի դերասանուհիներից մեկն է, այլեւ ամենաերիտասարդ դերասանուհիներից մեկը, ով միացել է հայտնի Թագավորական Շեքսպիրյան ընկերությանը: Նրա հմայքը տասնամյակներ շարունակ, արտահայտչականությունն ու ամենատարբեր ժանրերի նկարներում ներկայացված բազմազան կերպարները հիացնում էին հանդիսատեսին:
«Հելեն Միրենը ուժեղ անձնավորություն է, որի կերպարները միշտ տպավորիչ են: Նա կրկին ու կրկին զարմացնում է մեզ բարդ կերպարների իր մեկնաբանությամբ՝ լինի դա Քրիսը «Օրացույցի աղջիկների» մեջ, թե Եղիսաբեթ Բ-ն՝ «Թագուհու» մեջ: Մենք ուրախ ենք նրան հանձնել պատվավոր Ոսկե արջը իր նվաճումների համար», – ասում է Բեռլինալեի գործադիր տնօրենը Մարիեթթ Րիսենբեքը:
Հելեն Միրենն ունի յուրահատուկ դերասանական ոճ, որը թույլ է տալիս նրան նկարահանվել ինչպես Բրիտանական, այնպես էլ ամերիկյան կինոյում: Նա նկարահանվում է նաեւ ռեժիսորների ժապավեններում, որոնք նույնպես ունեն իրենց հեղինակային ոճը, օրինակ՝ Ռոբերտ Օլթմենը եւ Փոլ Շրյոդերը, եւ բլոկբաստերներում, ինչպիսին է «Ֆորսաժը»: Բազմաթիվ մրցանակների թվում, որոնք ստացել է Միրենը, Օսկարը եւ Ոսկե գլոբուսը՝ «Թագուհին» ֆիլմում Կնոջ լավագույն դերի համար:
Հելեն Միրենը նվիրված կլինի Homage բաժինին, որի շրջանակներում տեղի կունենան նրա մասնակցությամբ նկարների ցուցադրություններ՝ Փիթեր Գրինուեյի «Խոհարարը, գողը, նրա կինը և վերջինիս սիրեկանը», Բիլ Քոնդոնի «Լավ ստախոսը», Մայքլ Հոֆմանի «Վերջին հարությունը», Ջոն Մաքքենզիի «Երկար, կրքոտ ուրբաթ» եւ Սթիվեն Ֆրիրզի «Թագուհին»: