«Գալակտիկայի պահապանների» աստղ Դեյվ Բատիստան կրկին կաշխատի «Սայրի վրայով վազողը 2049» ֆիլմի ռեժիսոր Դենի Վիլնյուվի հետ և կնկարահանվի նրա նոր նախագծում՝ Ֆրենկ Հերբերտի «Դյունա» վեպի էկրանավորման մեջ:
Ինչպես տեղեկացնում է THR-ը նախագծին միացել է նաև Ստելլան Սկարսգորդը, ով կմարմնավորի բարոն Խարքոլենին
Նախկինում դերասանական կազմին միացել են Թիմոթի Շալամեն («Կոչիր ինձ քո անունով»), նա ստացել է գլխավոր հերոսի՝ Փոլ Ատրեյդեսի դերը, և Ռեբեկա Ֆերգյուսոնը («Առաքելությունն անիրագործելի է. Հետևանքներ»), նախատեսվում է, որ նա կխաղա Փոլի մոր՝ Լեդի Ջեսիկայի դերը:
Ինչպես հայտնում է Variety-ն Բատիստան խաղալու է «Գազան» Ռաբբանի դերը:
2016-ի նոյեմբերին Lygendary-ն գնեց «Դյունայի» ինչպես կինոէկրանավորման, այդպես էլ հեռուստասերիալի ստեղծման իրավունքները: Սցենարի վրա աշխատում է օսկարակիր Էրիկ Ռոթը («Ֆորեսթ Գամփ», «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը», «Մյունխեն», «Յուրայինը»): Վիլնյովը պլանավորում է նկարահանել երկու ֆիլմ, որը արտադրվելու է մեկը մյուսի հետևից երկու տարվա ընթացքում:
Նկարահանման մեկնարկը նախատեսվում է այս տարի: Թողարկման ամսաթիվը և դերասանական կազմի ողջ ցանկը դեռ չի բացահայտվում: