«Չարլիի Հրեշտակները» վերագործարկման ռեժիսոր Էլիզաբեթ Բենքսը նոր կադր է հրապարակել ֆիլմից՝ երեք գլխավոր հերոսուհիների՝ Նաոմի Սքոթի («Հզոր Ռեյնջերներ», Գայ Ռիչիի «Ալադդին»), Էլլա Բալինսկու («Ժամանակակից հեքիաթ») և Քրիսթեն Ստյուարտի մասնակցությամբ:
Սյուժեի կենտրոնում կլինի Սո Բեյ գործակալը, որը պատրաստվում է դառնալ Չարլիի չորրորդ հրեշտակը: Սակայն նրա ծրագրերը խափանվում են խորհրդավոր Ռոնի Պետանկանի կողմից, ով առևանգել է մյուս Հրեշտակներին: Սոին ցանկանում է օգնել նյորդ Նեյթան Վուդհոլը, որի հետ Բեյը պետք է փրկի իր ապագա գործընկերներին, ինչպես և ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող ամբողջ աշխարհը:
Սցենարի վրա աշխատել է Էլիզաբեթ Բենքսը Ջեյ Բասի հետ («Արագ աղջիկները»): Բացի այդ, Բենքսը մարմնավորում է Բոսլիի կերպարը, հերոսուհիների հավատարիմ օգնականին: Բոսլի անունով ևս երկու կերպարներ են խաղացել Սըր Պատրիկ Ստյուարտը և Ջիմոն Հոնսուն («Գալակտիկայի պահապանները», «Արթուր թագավորի սուրը»):
«Չարլիի Հրեշտակները» ֆիլմի պրեմիերան կկայանա հոկտեմբերի 31-ին: