Համացանցում հայտնվել է լեգենդար տիեզերական սագայի 9 դրվագի երկար սպասված թրեյլերը: Դրվագը կոչվելու է «Star Wars: The Rise of Skywalker»:
Ֆիլմի գործողությունը կընթանա «Աստղային պատերազմներ. Վերջին Ջեդայը» ֆիլմում տեղի ունեցած իրադարձություններից մեկ տարի անց: Հանդիսատեսին սպասում է նոր եռերգության անկանխատեսելի ավարտ և հանդիպում սիրված հերոսների հետ:
Ֆիլմի ռեժիսորն է Ջեյ Ջեյ Աբրամսը, ով այդ պաշտոնում փոխարինել է Քոլին Թրևորոուին («Յուրայի ժամանակաշրջանի աշխարհը»): Իրենց դերերին են վերադարձել Դեյզի Ռիդլին, Ադամ Դրայվերը, Օսկար Այզեքը, Ջոն Բոյեգան, Դոնալդ Գլիսոնը և ուրիշներ:
Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2019 թվականի դեկտեմբերի 19-ին: