• Վերջին
  • Հանրաճանաչ
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
Գովազդ
Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

06.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Կիրակի, 8 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

ԿԳՄՍ նախարարությունը չի հստակեցրել՝ 2026 թվականին կինոյի աջակցության նոր մրցույթներ կլինե՞ն։ Հայտնի է դարձել նաև, թե ուր է ուղղվել բյուջեի միջոցների մի մասը։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
08.11.2026
Բաժին՝ Հայաստան, Ֆինանսավորում
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո
2
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը չի հստակեցրել՝ նախատեսվում է արդյոք մինչև 2026 թվականի ավարտը կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթների անցկացում։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է «ԿինոՊրես»-ի հոկտեմբերի 6-ի լրագրողական հարցմանն ի պատասխան։

ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի հուլիսի 1-ի N 32-Ն հրամանով հաստատված կանոնակարգի 4-րդ կետի համաձայն՝ կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթներն անցկացվում են տարեկան առնվազն երկու անգամ՝ Հայաստանի կինոյի հիմնադրամի սահմանած ժամանակացույցով։

Օգոստոսի 3-ին Հիմնադրամը միաժամանակ հայտարարել է երկու մրցույթ՝ 2026.1՝ լիամետրաժ և 2026.2՝ կարճամետրաժ կինոնախագծերի համար։

«ԿինոՊրես»-ը նախարարությունից հետաքրքրվել էր, թե արդյոք նույն օրը հայտարարված երկու մրցույթները դիտարկվում են որպես տարեկան երկու առանձին մրցույթ, թե մեկ մրցութային փուլի բաղադրիչներ։ Վերջին դեպքում խմբագրությունը խնդրել էր պարզաբանել՝ նախատեսվում է արդյոք 2026 թվականին ևս մեկ մրցութային փուլի անցկացում և 2026.3 ու 2026.4 մրցույթների հայտարարում։

Նախարարությունը պարզաբանել է, որ լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթներն առանձնացվել են կազմակերպչական և ընթացակարգային նկատառումներով՝ գնահատման գործընթացի հստակությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով։

Միաժամանակ գերատեսչությունը հայտնել է.

«Կանոնակարգի 4-րդ կետի համաձայն՝ մրցույթն անցկացվում է տարեկան առնվազն երկու անգամ, հետևաբար հաջորդ մրցութային փուլերի (օրինակ՝ 2026.3 և 2026.4) հայտարարումը ուղղակիորեն կախված է տարեկան ժամանակացույցից և նախորդ փուլերի ամփոփման ժամկետներից»։

Նախարարությունը, սակայն, չի ներկայացրել տարեկան ժամանակացույցը և չի հստակեցրել՝ նախատեսվում են արդյոք լրացուցիչ մրցույթներ մինչև տարեվերջ։

Հարցման մեկ այլ հատվածով «ԿինոՊրես»-ն անդրադարձել էր կինոարտադրության համար պետական բյուջեով նախատեսված միջոցների բաշխմանը։

2026 թվականի սկզբնական պետական բյուջեով «1056. Կինեմատոգրաֆիայի ծրագիր» ծրագրի «11001. Կինոնկարների արտադրություն» միջոցառման համար նախատեսվել էր 478 մլն 882 հազար դրամ։

Մինչդեռ օգոստոսի 3-ին հայտարարված մրցույթների ընդհանուր բյուջեն կազմել է 272 մլն 715 հազար 300 դրամ, որից 177 մլն 264 հազար 945 դրամը նախատեսված է լիամետրաժ, իսկ 95 մլն 450 հազար 355 դրամը՝ կարճամետրաժ կինոնախագծերի համար։

Այսպիսով, սկզբնական տարեկան հատկացումների և հայտարարված մրցույթների բյուջեի միջև տարբերությունը կազմում է 206 մլն 166 հազար 700 դրամ։

Խմբագրությունը նախարարությունից հետաքրքրվել էր, թե ինչ սկզբունքով է որոշվել մրցույթներին ուղղվող ֆինանսավորման չափը, ինչպես է բաշխվել տարեկան հատկացումների մնացած մասը և նախատեսվում է արդյոք այդ միջոցներից որևէ բաժին ուղղել նոր մրցույթներին կամ այլ կինեմատոգրաֆիական ծրագրերի։

Ի պատասխան՝ նախարարությունը հայտնել է, որ «11001. Կինոնկարների արտադրություն» միջոցառման համար նախատեսված միջոցների մի մասը պայմանագրային հիմքով տրամադրվել է 2025–2026 թվականների անցողիկ ֆիլմերի ֆինանսավորմանը։

Սակայն գերատեսչությունը չի նշել այդ նախագծերին հատկացված գումարների չափերը, չի ներկայացրել տարեկան միջոցների ամբողջական բաշխումը և չի տրամադրել խմբագրության պահանջած հաստատված ու փոփոխված ծախսերի նախահաշիվները։

Մրցույթներին չուղղված կամ դրանց արդյունքում չբաշխված գումարների հետագա տնօրինման վերաբերյալ նախարարությունը հայտնել է, որ հստակ դիրքորոշում հնարավոր կլինի ներկայացնել մրցույթների ամփոփումից, ֆինանսավորման վերջնական բաշխումից և փաստացի օգտագործված միջոցների չափը որոշելուց հետո։

Հոկտեմբերի 30-ին Հայաստանի կինոյի հիմնադրամի հրապարակած տվյալներով՝ 2026.1 և 2026.2 մրցույթներին ներկայացված ընդհանուր 90 հայտերից մրցույթներում ընդգրկվել է 43-ը՝ 25 լիամետրաժ և 18 կարճամետրաժ կինոնախագիծ։ Նախագծերի գնահատման և ֆինանսավորման հաստատման փուլերը դեռ առջևում են։

Հատկանշական է, որ գործող կանոնակարգի 5-րդ կետով սահմանված է՝ տարվա չորրորդ եռամսյակում հայտարարված մրցույթում հաստատված նախագծերի պետական ֆինանսավորումն իրականացվում է հայտարարությանը հաջորդող ֆինանսական տարում։ Հետևաբար, եթե մինչև 2026 թվականի ավարտը նոր մրցույթներ հայտարարվեն, դրանց արդյունքում ընտրված նախագծերի ֆինանսավորումը կիրականացվի արդեն 2027 թվականին։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 7
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամՊետական ֆինանսավորում
Նախորդ նյութը

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Առնչվող Նյութեր

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Կինոյի հիմնադրամի շուրջ նոր վեճը բացեց հին հարցը․ եթե կանոնների մշակմանը մասնակցել է նաև ոլորտը, ինչո՞ւ պատասխան է պահանջվում միայն...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

Հեղինակ՝ KinoPress Staff
07.11.2026

ԿԳՄՍՆ-ի կինոյի ոլորտին առնչվող երկու թափուր հաստիքների համար ներկայացված 14 դիմումից թեստավորմանը մասնակցել է երեք թեկնածու, փուլը հաղթահարել՝ երկուսը։

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Հեղինակ՝ KinoPress Staff
05.11.2026

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսված պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը մինչ օրս ընդունված չէ։ Կառավարությունը համապատասխան...

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: