• Վերջին
  • Հանրաճանաչ
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

10.11.2026
Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

09.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

08.11.2026
Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

07.11.2026
Գովազդ
Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

07.11.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

07.11.2026
Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

Հրապարակվել է «Մոնթե» կենսագրական ֆիլմի պաշտոնական թրեյլերը

06.11.2026
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երեքշաբթի, 10 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոմիջոցառումներ

Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը

Նոյեմբերի 14–15-ին Երևանում կայանալիք կինոարդյունաբերության ֆորումի ծրագրում ներառված են վեց պանելային քննարկում և 2026–2030 թթ. ճանապարհային քարտեզի մշակում։

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.11.2026
Բաժին՝ Կինոմիջոցառումներ, Հայաստան
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Ինչ է քննարկվելու Երևանի կինոարդյունաբերության ֆորումում․ հայտնի է ամբողջական ծրագիրը
3
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Նոյեմբերի 14–15-ին կայանալիք Երևանի կինոարդյունաբերության ֆորում 2026-ի ծրագրով նախատեսված են վեց թեմատիկ պանել, բացման քննարկում և Հայաստանի կինոարդյունաբերության 2026–2030 թվականների զարգացման ճանապարհային քարտեզին նվիրված եզրափակիչ լիագումար նիստ։

KinoPress-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026» ծրագրի համար նախատեսվել է 9 մլն 12 հազար դրամ պետական ֆինանսավորում, մինչդեռ այդ պահին քննարկումների ամբողջական թեմաներն ու բանախոսների կազմը դեռ հայտնի չէին։

«Համաժողովի արդյունքներով կմշակվի ռազմավարական առաջարկությունների փաթեթ և 2026–2030 թվականների ճանապարհային քարտեզի շրջանակ, որոնք կներկայացվեն շահագրգիռ կողմերին, ոլորտում առկա կազմակերպություններին և պետական կառույցներին»,— նշվում է կազմակերպիչների տարածած մամուլի հաղորդագրությունում։

Ֆորումը կբացվի «Կինոն որպես մշակութային արժեք և մեղմ ուժ» քննարկմամբ։ Այն կմոդերավորի կինոքննադատ, կինոռեժիսոր և պրոդյուսեր, ԹՈՒՄՈ-ի կինոծրագրի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը։ Բանախոսներն են վավերագրական կինոռեժիսոր Արման Երիցյանը, անիմացիոն ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ և անիմատոր Նաիրա Մուրադյանը և կինոռեժիսոր Դիանա Կարդումյանը։

Առաջին պանելը նվիրված կլինի կինոյի ֆինանսավորմանը, պետական քաղաքականությանը, իրավական դաշտին և մասնավոր ներդրումներին։ Քննարկումը կմոդերացնի կինոռեժիսոր և պրոդյուսեր, Հայաստանի անիմացիայի մասնագիտական գիլդիայի հիմնադիր-նախագահ Արմինե Անդան։ Բանախոսների թվում են Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Էստոնիայի կինոյի ինստիտուտի գործադիր տնօրեն և վարչության անդամ Էդիթ Սեպը, Եվրոպական աուդիովիզուալ աստղադիտարանի իրավական տեղեկատվության բաժնի ղեկավարի տեղակալ Սոֆի Վալեն և Եվրոպական կինոգործակալությունների տնօրենների ասոցիացիայի՝ EFAD-ի գլխավոր քարտուղար Սևարա Իրգաչևան։

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Երկրորդ պանելի թեման է «Հայաստանը՝ որպես կինոարտադրության երկիր»։ Այն կմոդերացնի կինոպրոդյուսեր և Երևանի կինոարդյունաբերության ֆորումի ղեկավար Անահիտ (Աննա) Զաքարյանը։ Բանախոսների թվում են Հորդանանի թագավորական կինոհանձնաժողովի արտադրական ծառայությունների ղեկավար Բաշար Աբու Նուվարը, Նորվեգիայից գործադիր ղեկավար և ազգային կինոհանձնակատար, Ֆիլմհանձնակատարների միջազգային ասոցիացիայի խորհրդի անդամ Մեգան Բիթոնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը (դեռ անհայտ) և The Location Guide-ի գործադիր տնօրեն Ժան-Ֆրեդերիկ Գարսիան։ Փոխնախարարի անունը կազմակերպիչների տրամադրած ծրագրում նշված չէ։

Հայկական Սփյուռքի հետ համագործակցությանը նվիրված երրորդ պանելը կմոդերավորի անիմացիոն և կինոռեժիսոր, «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոփառատոնի հիմնադիր Վրեժ Քասունին։ Քննարկմանը կմասնակցեն FANGORIA Studios-ի ավագ փոխնախագահ Արմեն Աղաեյանը, կինոռեժիսոր և դերասան Սերժ Ավետիքյանը, «Էմմի» մրցանակակիր դերասան և կինոռեժիսոր Մայքլ Գուրջյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Ֆորումի երկրորդ օրը կսկսվի կրթության և մասնագիտական հմտությունների զարգացման պանելով։ Այն կմոդերացնի օպերատոր, Հայաստանի կինոօպերատորների գիլդիայի նախագահ Մկո Մալխասյանը։ Բանախոսներն են New York Film Academy Kazakhstan-ի տնօրեն Իգոր Տորգեսոնը, նույն կազմակերպության նախագծերի ղեկավար Մունիրա Դերբիսալին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը և UCLA-ի կինոյի պատմաբան, արխիվագետ և դասախոս Զարեհ Արևշատյանը։

Վրեժ Քասունին վերանշանակվել է «Եվրիմաժ»-ում Հայաստանի ներկայացուցիչ

Հինգերորդ պանելը կանդրադառնա միջազգային համատեղ արտադրությանը և փառատոնային ռազմավարությանը։ Մոդերատորը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոյի, մուլտիմեդիայի և անիմացիայի ամբիոնի վարիչ Կարինե Սիմոնյանն է։ Բանախոսների թվում են Արմինե Անդան, Վլադիսլավ Շլեսիցկիի անվան կինոհիմնադրամի հիմնադիր-նախագահ և DOC LAB POLAND-ի ղեկավար Ադամ Շլեսիցկին, Բուխարեստի Animest միջազգային անիմացիոն կինոփառատոնի համահիմնադիր Լիգիա Սոարեն, ինչպես նաև «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավարը։ Վերջինիս անունը ծրագրում նշված չէ։

Վեցերորդ պանելի թեման արհեստական բանականությունն ու տեխնոլոգիաներն են կինոյում և անիմացիայում։ Այն կմոդերացնի անիմացիոն ռեժիսոր և արտ-տնօրեն, OnOff Studio-ի համահիմնադիր Տիգրան Առաքելյանը։ Քննարկմանը կմասնակցեն Սոֆի Վալեն, Հյուսիսային Մակեդոնիայի կինոգործակալության տնօրեն Սաշկո Փոթեր Միցևսկին, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և Point of Law-ի կառավարող գործընկեր և գործադիր տնօրեն, իրավաբան Սանասար Գևորգյանը։

Ֆորումը կավարտվի Հայաստանի կինոարդյունաբերության 2026–2030 թվականների ճանապարհային քարտեզին նվիրված լիագումար նիստով։ Նախատեսվում է ամփոփել վեց պանելների հիմնական առաջարկությունները, գնահատել ծրագրի իրագործելիությունը և քննարկել մինչև 2030 թվականը հնարավոր քայլերը։ Ամփոփիչ զեկույցը կներկայացնի ֆորումի հատուկ հյուր Գիլա Կլարա Կեսուն։ Եվրոպական համագործակցության հեռանկարների վերաբերյալ մեկնաբանությամբ նախատեսվում է հանդես գալ «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի համակարգող Անի Հովսեփյանին, որի մասնակցությունը դեռ հաստատման փուլում է։ Եզրափակիչ քննարկմանը նախատեսված է նաև Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի (դեռ անհայտ) և Զարեհ Սինանյանի մասնակցությունը։

Երևանի կինոարդյունաբերության ֆորում 2026-ը կանցկացվի DoubleTree by Hilton Yerevan City Centre հյուրանոցում։ Այն կազմակերպում են Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհուրդը (ICA) և Հայաստանի կինոյի հիմնադրամը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո։ Կազմակերպիչները նշում են, որ ծրագրում հնարավոր են փոփոխություններ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 7
Աղբյուր՝ Երևանի կինոարդյունաբերության ֆորումի մամուլի ծառայություն
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունհամաժողովՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

Առնչվող Նյութեր

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Կանցկացվե՞ն կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական աջակցության նոր մրցույթներ 2026 թվականին. պարզաբանում է ԿԳՄՍՆ-ն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
08.11.2026

ԿԳՄՍ նախարարությունը չի հստակեցրել՝ 2026 թվականին կինոյի աջակցության նոր մրցույթներ կլինե՞ն։ Հայտնի է դարձել նաև, թե ուր է ուղղվել բյուջեի...

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հայաստանի կինոյի հիմնադրամի խորհրդականը մասնակցել է Մոսկվայում կայացած միջազգային կինոֆորումին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամի անկախ խորհրդական Արմեն Խաչատրյանը նոյեմբերի 5-ին Մոսկվայում մասնակցել է «Ռուսաստանի ժողովուրդներ» կինոֆորումի շրջանակում անցկացված միջազգային կլոր սեղանին։

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.11.2026

Կինոյի հիմնադրամի շուրջ նոր վեճը բացեց հին հարցը․ եթե կանոնների մշակմանը մասնակցել է նաև ոլորտը, ինչո՞ւ պատասխան է պահանջվում միայն...

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍՆ-ի կինոյի հաստիքների մրցույթում 14 դիմումից միայն երկու թեկնածու է անցել հարցազրույցի փուլ

Հեղինակ՝ KinoPress Staff
07.11.2026

ԿԳՄՍՆ-ի կինոյի ոլորտին առնչվող երկու թափուր հաստիքների համար ներկայացված 14 դիմումից թեստավորմանը մասնակցել է երեք թեկնածու, փուլը հաղթահարել՝ երկուսը։

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • Արամ Ասատրյանի կյանքը՝ մեծ էկրանին․ ինչ է հայտնի կենսագրական ֆիլմի մասին

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Կանոնները միասին են մշակել, իսկ պատասխան տալի՞ս է միայն Կինոյի հիմնադրամը

    2 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

  • English
  • Русский
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: