Սկսվել է Արցախյան երկրորդ պատերազմի մասին ադրբեջանական «Ճիչ 2» / «Fəryad-2» գեղարվեստական ֆիլմի նկարահանումների նախապատրաստումը, որի նկարահանումները կմեկնարկեն հուլիսի 15-ից հետո: Այս մասին հայտնում է ադրբեջանական Հանրային հեռուստաընկերությունը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «ԿինոՊրես»՝ ֆիլմի ռեժիսոր հանդես է գալու Վագիֆ Մուստաֆաևը, հիմնական նկարահանումները կիրականացվեն Հադրութ և Բաքու քաղաքներում, որտեղ ամբողջ թափով պատրաստվում են նկարահանումներին, և տեղադրվում են դեկորացիաները:
«Ճիչ 2» ֆիլմի պրեմիերան նախատեսված է հուշագրի ստորագրման օրը՝ նոյեմբերի 8-ին: Նշենք, որ ֆիլմը նկարահանվում է Ջաֆար Ջաբբարլիի անվան «Ադրբեջանֆիլմ» կինոստուդիայում:
Հիշեցնենք, որ «Ճիչ» ֆիլմը նկարահանվել է 1993 թվականին Ջեյհուն Միրզոևի կողմից. ֆիլմը պատմում է Ղարաբաղյան պատերազմի տարիներին ադրբեջանցի զինվորականի և Խոջալուի արյունահեղության մասին։