Օգոստոսի 14-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է հանձնաժողովի նիստ: Նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին հարցը:
Ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու համար պատճառ է հանդիսացել «Լրաբեր» լրատվական հաղորդման ընթացքում տարբեր ընկերությունների՝ այդ թվում ծխախոտ արտադրող, տարբերանշաններով գովազդ հեռարձակելը՝ խախտելով «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը:
Ուսումնասիրելով հեռուստաընկերության կողմից ներկայացված պարզաբանումը Հանձնաժողովը 5 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ որոշում է կայացրել նշված ընկերության նկատմամբ կիրառել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 21-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Հիշեցնենք, որ Հանձնաժողովի 2019 թվականի հունիսի 14-ի թիվ 64-Ա որոշմամբ` Ընկերության նկատմամբ՝ գովազդ հեռարձակելու հիմքով, կրկին կիրառվել էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 11-րդ մասով սահմանված տույժը` տուգանելով սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: