«Հրաշք կինը. 1984» ֆիլմի պրոդյուսեր Չարլզ Ռովենը լույս է սփռել նոր ֆիլմի սյուժեի վրա, որը, նրա խոսքով, նախորդ պատմության շարունակությունը չի լինի իր սովորական ընկալմամբ:
Ռավենն ընդգծել է, որ ֆիլմի ռեժիսոր Փեթի Ջենկինսը բոլորովին նոր պատմություն կնկարահանի DC սուպերհերոսուհու մասին:
«Սա լրիվ այլ ժամանակահատված է, բայց դուք կարող եք հասկանալ, թե ինչով է զբաղվել Դիանան այս բոլոր տարիներին», — նշեց պրոդյուսերը:
«Հրաշք կինը. 1984»-ը, ամենայն հավանականությամբ, պետք է դիտվի որպես ինքնուրույն կինոնկար՝ նվազագույն կապով բնօրինակ ժապավենին: