Համացանցում հայտնվել են «Ապակի» ֆիլմի թարմ պաստառը և բաներները: Հայաստանում ֆիլմի պրեմիերան նախատեսվում է հունվարի 17-ին:
Սփլիթի ավարտից հետո Դեվիդ Դանը (Բրյուս Ուիլիս) հետապնդում է Քեվին Վենդել Կրամբսին (Ջեյմս Մաքէվոյ) այն ժամանակ, երբ Էլիա Փրայսի (Սեմյուել Լ. Ջեքսոն) մշուշոտ կերպարը գնում է «պարոն Գլասի» ետևից, հանդես գալով որպես նվագախմբի դիրիժոր, ով պահում է երկու տղամարդկանց գաղտնիքը:
Շյամալանը հանդես կգա որպես ֆիլմի ռեժիսոր և սցենարի հեղինակ, իսկ Ջեյսոն Բլումը կրկին վերցրել է պրոդյուսերի պարտականությունները: Դերասանական կազմում ընդգրկված են նաև Սառա Պոլսոնը, Անյա Թեյլոր-Ջոյը, Սփենսեր Թրիթ Քլարքը և Շարլին Վուդարդը: