Ցուցակի բոլոր ֆիլմերը դուրս են եկել վարձույթ ապրիլի 4-ին:
«Շազամ»
DC-ի երկրորդ ֆիլմը, որտեղ մռայլ ռեալիզմի փոխարեն` խինդ ու ծիծաղ, դրայվ և առավելագույնս անհեթեթ կոստյումներով սուպերհերոսներ: Յուրաքանչյուրիս մեջ ապրում է սուպերհերոս, միայն մի փոքր կախարդանք է անհրաժեշտ, որ այն երևան գա։ Բիլլի Բեթսոնը պետք է միայն մի բառ արտասանի՝ ՇԱԶԱՄ, որպեսզի 14 ամյա տղայից վերածվի մեծահասակ սուպերհերոս Շազամի, և այդ ամենը զառամյալ կախարդի շնորհիվ։ Հոգում նա երեխա է մնում, չնայած, որ գտնվում է հզոր մեծահասակի մարմնում, այդ պատճառով նա վարվում է այնպես, ինչպես ցանկացած դեռահաս գերունակություններ ձեռք բերելուց հետո։ Նա կարո՞ղ է թռչել։ Կարո՞ղ է կայծակներ բաց թողնել ձեռքերից։ Իսկ կարո՞ղ է բացակայել բնագիտության ստուգողականից։ Սակայն նա պետք է արագ հսկողության տակ առնի իր ունակությունները, որպեսզի պայքարի չար բժիշկ Թադեուս Սիվանի մահացու ուժերի դեմ։
«Ընտանի կենդանիների գերեզմանոց»
Սթիվեն Քինգի հին էկրանավորման հոբելյանի առթիվ թողարկվում է նորը՝ պորտալներով միստիկ հարթության մեջ, հերոսների հալյուցինացիաներով: Լուիս Քրիդի ընտանիքը տեղափոխվում է գյուղական տուն, որը, ինչպես պարզվում է, տեղակայված է ընտանի կենդանիների մռայլ գերեզմանատան հարևանությամբ: Հենց այստեղ է Լուիսը թողում իր կատվին, որը մահացել էր բեռնատարի անիգների տակ: Այս մահն իր հետ բերում է սարսափելի դեպքերի շարջ, որոնք ապացուցում են Քրիդերին, որ մեռյալները պետք է մեռած մնան:
«Կորած օղակ»
Անվախ գիտահետազոտող Լայոնել Ֆրոսթը իր առաջ խնդիր է դրել պատմել ողջ աշխարհին լեգենդներում պատմվող էակների մասին։ Իր նոր բացահայտումը դարձավ Լինկը, մարդկության ու իր նախնիների միջև էվոլյուցիոն սանդղակի այսպես կոչված «բացակայող օղակը»: