Sony Pictures-ը ներկայացրել է Էլիզաբեթ Բենքսի «Չարլիի հրեշտակների» առաջիկա վերագործարկման առաջին թրեյլերը: Այս անգամ Չարլզ Թաունսենդն իր թիմում հավաքել է տժժացող Սաբինա Ուիլսոնին (Քրիսթեն Ստյուարտ), մարտական Ջեյն Քանոյին (Էլլա Բալինսկա) եւ խելացի Էլենա Հաֆլինին (Նաոմի Սքոթ): Իսկ Բոսլիի դերում հանդես կգա ինքը՝ Բենքսը, որը հանդիսատեսին հայտնի է «Քաղցած խաղեր» ֆիլմից:
Ֆիլմի սյուժեի համաձայն ֆիլմը կդառնա 70-ականների սերիալի յուրօրինակ շարունակությունը: Առաջին կարգի լրտեսների թիմը պայքարելու է չարագործների դեմ Ստամբուլում, Բեռլինում եւ Համբուրգում:
Ֆիլմը վարձույթ դուրս կգա 2020 թվականի նոյեմբերի 14-ին: