Ջիմի Քիմելը կլինի Օսկարի 96-րդ մրցանակաբաշխության հաղորդավարը: Դա կլինի Քիմելի օսկարյան չորրորդ ուղիղ եթերը: Էմմիի առաջադրված Մոլլի Մըքներնին երկրորդ տարին անընդմեջ կվերադառնա որպես շոուի գործադիր պրոդյուսեր:
«Մենք ոգևորված ենք Ջիմիի վերադարձով՝ որպես հաղորդավար, իսկ Մոլլիի՝ որպես «Օսկար» մրցանակաբաշխության գործադիր պրոդյուսեր: Նրանք կիսում են կինոյի հանդեպ մեր սերը և մեր համաշխարհային լսարանի համար դինամիկ և զվարճալի շոուներ ստեղծելու մեր հանձնառությունը», ասացին Ամերիկյան կինոակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը և նախագահ Ջանեթ Յանգը:
«Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխության գործադիր պրոդյուսերները կլինեն նաև Ռաջ Կապուրը և Քեթի Մուլանը, իսկ Կապուրը հանդես կգա նաև որպես հաղորդավար, իսկ Հեմիշ Հեմիլթոնը՝ շոուի ռեժիսոր:
«Օսկար»-ի 96-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա կիրակի, 2024 թվականի մարտի 10-ին, Ovation Hollywood-ի Dolby® թատրոնում և ուղիղ հեռարձակվելու է ABC-ով և աշխարհի ավելի քան 200 տարածքներում:
Հայաստանը այս տարի առաջադրել է Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» կինոնկարը: Պաշտոնական թեկնածուների անունները հայտնի կդառնան հունվարի 23-ին: