Ապրիլի 10-ին կայացել է «Տրոլլերը․ Համաշխարհային շրջագայություն» մուլտֆիլմի առցանց պրեմիերան: Ֆիլմն անմիջապես դարձել է թվային վարձույթի առաջատարը՝ ԱՄՆ-ում ցուցադրելով լավագույն մեկնարկներից մեկը: Նախորդ ռեկորդակիրը «Յուրայի դարաշրջանի աշխարհ 2» էր, սակայն «Տրոլլերին» հաջողվել է 10 անգամ ավելի շատ գումար վաստակել:
Նշվում է, որ մուլտֆիլմը առաջատար է դարձել միանգամից մի քանի առցանց ծառայություններում, ներառյալ Amazon-ը, Apple-ը եւ այլն: Այնուամենայնիվ, վճարների ճշգրիտ գումարը դեռեւս չի բացահայտվել, ինչը մասամբ պայմանավորված է նման թողարկումների հասույթի հաշվառման մշակված համակարգի բացակայությամբ:
Անիմացիոն ժապավենի վարձակալության արժեքն այժմ կազմում է 19,99 դոլար: