Վաշինգտոնում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարյուրամյա տարեդարձին նվիրված փառատոնը մեկնարկել է փետրվարի 29-ին և շարունակվելու է մինչև մարտի 14-ը։
«Հայկական ոդիսական» փառատոնի օրերին ամերիկացի հանդիսատեսին առանձին կինոծրագրով ներկայացվել են հայկական դասական ֆիլմեր․ ծրագրում ընդգրկված էին Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» և «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմերի վերկանգնված տարբերակները, ինչպես նաև Համո Բեկնազարյանի «Զանգեզուր» ֆիլմը։
Ֆիլմերի փառատոնին կմասնակցի ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, իսկ գլխավոր միջոցառմանը, Վաշինգտոնի ազգային տաճարում կայանալիք մեծ համերգին կմասնակցի ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Փառատոնն ավարտվելու է մարտի 14-ին Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում՝ անվանի ամերիկահայ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանին նվիրված ֆիլմերի ցուցադրությամբ: