• Վերջին
  • Հանրաճանաչ
Հանրային քննարկման է հանվել «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի ստեղծման նախագիծը

Հանրային քննարկման է ներկայացվել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կարգը

18.02.2025
«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

07.09.2026
Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

05.09.2026
«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

05.09.2026
Գովազդ
Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

Փելեշյանի ութ վերականգնված ֆիլմ՝ Նյու Յորքի կինոփառատոնում

30.08.2026
Կինոյի cash rebate ծրագրի շուրջ պաշտոնական հայտարարությունները իրար չեն համընկնում

«Երկու լուսին»-ին՝ 1,9 մլն դրամ․ cash rebate-ի բյուջեում մնացել է 13,2 մլն

24.08.2026
«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

24.08.2026
Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

Նազիկ Ավդալյանը՝ «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմի շուրջ տարաձայնությունների մասին

24.08.2026
«Հուզական արժեք» ֆիլմը՝ 38-րդ Եվրոպական կինոմրցանակաբաշխության գլխավոր հաղթող

Բացվել է European Film Awards 2027-ի հայտերի երկրորդ փուլը

23.08.2026
Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

Նոյեմբերին Երևանում կանցկացվի «Հայ կինոյի զարգացման համաժողով 2026»-ը

23.08.2026
«Հայաստանի կինոյի հիմնադրամը որևէ պատասխան չի տվել»․ Kissani Films-ը՝ Անսիի իրավիճակի մասին

Աշխատակազմը կրճատվել է, ծախսերը՝ աճել․ ի՞նչ է կատարվում Հայաստանի կինոյի հիմնադրամում

16.08.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Երկուշաբթի, 14 Սեպտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Հանրային քննարկման է ներկայացվել կինեմատոգրաֆիայի ոլորտի պետական ֆինանսավորման մրցույթների նոր կարգը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
18.02.2025
Բաժին՝ Հայաստան
Ընթերցման ժամանակ՝2 րոպե
Հանրային քննարկման է հանվել «Հայաստանի ազգային կինոյի «Հայֆիլմ»» հիմնադրամի ստեղծման նախագիծը
187
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԿԻՆՈՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կինեմատոգրաֆիայի ոլորտին պետական ֆինանսավորում հատկացնելու նպատակով մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» նախարարի հրամանի նախագիծը: Սա «Կինեմատոգրաֆիայի մասին» ՀՀ օրենքի շրջանակում ոլորտը համակարգող հինգերորդ ընդունվող կարգն է, որի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024թ-ի հունիսի 13-ի N 1080-Ա/2 հրամանով հաստատված Աշխատանքային խմբի կողմից:

Ըստ նախագծի՝ Ազգային ֆիլմերի ստեղծման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար պետք է կանոնակարգվեն աջակցության ձևերը և պայմանները, ինչպես նաև միջազգային շուկայի ուսումնասիրությամբ՝ ֆինանսական աջակցության չափաբաժինները: Կարևոր են նաև ֆիլմերի անվանակարգերի (խաղարկային, վավերագրական, անիմացիոն) առանձնահատկություններով պայմանավորված հստակ սահմանումները, ինչը կնպաստի յուրաքանչյուր ուղղության արտադրության համար ավելի նպաստավոր պայմանների ստեղծմանը: Մրցութային ձևաչափը միտում ունի նաև ձևավորելու՝ հայկական արտադրության ֆիլմերի և փորձառու մասնագետների մրցակցային դաշտ, որը կնպաստի հայկական կինոարտադրանքի մրցունակության ապահովմանը միջազգային շուկայում:

Հարկ է նշել, որ պահպանվել է ներկայում գործող Հայաստանի կինոյի հիմնադրամի կանոնակարգը, որը սահմանվել էր դեռ 2018 թվականին և թարգմացվում էր յուրաքանչյուր տարի:

Մրցույթ

Էականորեն կրճատվել է հայտերի ընդունման և ուսումնասիրման ժամկետը: Ընդհանուր առմամբ այն կազմել է 70 օր կամ ~2,5 ամիս: «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի պահանջվող ներառվել է հայտատու համարվող տնտեսվարող սուբյեկտների (կինեմատոգրաֆիայի ոլորտում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց) տնտեսական դասակարգիչների լայն ցանկը:

Փոփոխություն է տեղի ունեցել նախագծերի գնահատման գործընթացի մեջ՝ փորձագիտական հանձնաժողովի բոլոր անդամների կողմից ֆինանսավորման համար ընտրված Հայտերի հավասար միավորների և հավասար պայմանների դեպքում ֆինանսական բաշխման արդյունքում առաջացած մնացորդի բաշխման որոշումը կայացվում է փորձագիտական հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:

Էականորեն կրճատվել է հայտատուի կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը: Ներկայացվող փաստաթղթերի ցանկից հանվել են նաև սցենարական նյութի հեղինակային իրավունքը հավաստող փաստաթուղթը, գրական հիմքի հեղինակային իրավունքի փաստաթուղթը (գրական հիմքի առկայության դեպքում):

գրական հիմքի հեղինակային իրավունքի փաստաթուղթ (գրական հիմքի առկայության դեպքում);

Ֆինանսավորում

Զգալի փոփոխություն է ապրել 6-րդ հավելվածը, որը իրենից ներկայացնում է յուրաքանչյուր նախագծին հատկացվող պետական ֆինանսավորման չափը սահմանող փաստաթուղթ:

Եթե հայկական կողմը հիմնական (մաժորիտար) արտադրող է, ապա գործում են հետևյալ փոփոխությունները՝

Խաղարկային լիամետրաժ ֆիլմերի արտադրության փուլի համար նախատեսվում է հատկացնել 80 մլն. դրամ (60 մլն. դրամ արտադրական ծախսեր, 20 մլն. դրամ հետարտադրական ծախսեր), ներկայիս 60 մլն. դրամի փոխարեն (50 մլն. դրամ արտադրական ծախսեր, 10 մլն. դրամ հետարտադրական ծախսեր): Առանձին հետարտադրական փուլի համար առաջարկվում է 20 մլն. դրամ՝ ներկայիս 10 մլն. դրամի փոխարեն:

Վավերագրական լիամետրաժ ֆիլմերի արտադրության փուլի համար նախատեսվում է հատկացնել 50 մլն. դրամ (35 մլն. դրամ արտադրական ծախսեր, 15 մլն. դրամ հետարտադրական ծախսեր), ներկայիս 40 մլն. դրամի փոխարեն (30 մլն. դրամ արտադրական ծախսեր, 10 մլն. դրամ հետարտադրական ծախսեր): Առանձին հետարտադրական փուլի համար առաջարկվում է 15 մլն. դրամ՝ ներկայիս 10 մլն. դրամի փոխարեն:

Անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի արտադրության փուլի համար նախատեսվում է հատկացնել 100 մլն. դրամ (80 մլն. դրամ արտադրական ծախսեր, 20 մլն. դրամ հետարտադրական ծախսեր), ներկայիս 52,5 մլն. դրամի փոխարեն (50 մլն. դրամ արտադրական ծախսեր, 2,5 մլն. դրամ հետարտադրական ծախսեր): Առանձին հետարտադրական փուլի համար առաջարկվում է 20 մլն. դրամ՝ ներկայիս 2,5 մլն. դրամի փոխարեն:

Գումարների վերանայում տեղի չի ունեցել հայկական կողմի ոչ հիմնական համարտադրող (մայնորիթի) լինելու պարագայում:

Կարճամետրաժ նախագծերին ֆինանսավորման հատկացման հայեցակարգը վերանայվել է, հնարավորություն ընձեռելով ռեժիսոր ուսանողներին նույնպես ստանալ աջակցություն ողջ նախագծի համար: Սա մեծ խթան կարող է հանդիսանալ որակյալ կուրսային կամ դիպլոմային աշխատանք նկարահանելու համար:

Կարճամետրաժ Նախագծի տեսակըՅուրաքանչյուր նախագծին հատկացվող գումարի առավելագույն չափը ամբողջ արտադրության համար (ՀՀ դրամ)
Խաղարկային20 000 000
Վավերագրական15 000 000
Անիմացիոն   
  դասական նկարովի անիմացիայի տեխնիկա (2D) և ծավալային գրաֆիկա (3D), վերադարսովի, ֆլեշ, stop motion և անիմացիայի այլ տեխնիկաներ, 1 րոպեի արժողության հաշվարկը՝ 3 000 000 դրամ (առավելագույնը՝ ընդ. բյուջեի 70%)21 000 000
  Դեբյուտային անիմացիոն ֆիլմեր12 000 000
Հիմնական արտադրող երկիրը Հայաստանը չէ (ստացած պետական ֆինանսավորման  առնվազն 150%-ի չափով գումար պետք է ծախսվի ՀՀ-ում:)14 000 000
Դեբյուտ (Նախագծեր, որոնց ռեժիսորները ուսանող են) 
  Խաղարկային3 000 000
  Վավերագրական3 000 000
  Անիմացիոն3 000 000

Ֆինանսական բոլոր փոփոխությունները արվում են գործող պետբյուջեյի շրջանակում: Նախագծից պարզ չէ, թե ֆինանսավորման որ ձևաչափն է կիրառվելու՝ դրամաշնորհ թե սուբսիդիա: Այս հարցի պատասխանը հայտնի կլինի միայն ՀՀ կառավարության կողմից ոլորտին պետական ֆինանսավորման հատկացման կարգի սահմանումից հետո:

Հանրային քննարկումը տևելու է մինչև 2025 թ. մարտի 4-ը: Ոլորտին առընչվող բոլոր պետական փաստաթղթերի հետ կարող եք ծանոթանալ Լիկկայանի ենթաբաժին՝ ՊԵՏԱԿ-ում:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Պիտակներ՝ ԿԳՄՍ նախարարությունկինոարտադրությունՀայաստանՀայաստանի կինոյի հիմնադրամ
Նախորդ նյութը

Ներկայացվել է «Մի անգամ դպրոցում 2: Վերջին պահապանը» ֆիլմի թրեյլերը

Հաջորդ նյութը

Sony Pictures-ի նախկին ռուսական գրասենյակը ռուսական կինոցանցերից գրեթե 1 մլրդ ռուբլի է պահանջում

Առնչվող Նյութեր

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

«Ը»-ից մինչև «21». ինչպես է աշխատում ֆիլմերի դասակարգումը Հայաստանում

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
07.09.2026

Հայաստանում գործում է ֆիլմերի վեցաստիճան դասակարգում․ բացատրում ենք՝ ինչ են նշանակում «Ը»-ից «21» նշումները և ինչով է հայկական մոտեցումը տարբերվում։

Հայտնի է Վենետիկի կինոփառատոնի ժյուրիի կազմը

ՖԱՀՖ-ը Վենետիկում կներկայացնի երկու կինոնախաձեռնություն

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան Վենետիկի կինոփառատոնի արդյունաբերական հարթակում կներկայացնի «Սինեմա Ալյանսը» և «Վերա» նախագիծը։

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

«Օսկար 2027». Հայաստանը ընտրել է «Արտոյի երկիրը» ֆիլմը, հավակնորդների ցանկը չի հրապարակվել

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.09.2026

Հայաստանի կինոակադեմիան ընտրել է Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը», սակայն չի հայտնել՝ քանի և որ ֆիլմերն էին մասնակցում հայտարարված մրցույթին։

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 25-ին

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
24.08.2026

«Մոնթե» ֆիլմի պրեմիերան նախատեսված է նոյեմբերի 25-ին․ նախագիծը, ըստ գլխավոր պրոդյուսերի, ֆինանսավորվել է նրա անձնական միջոցներով։

Հաջորդ նյութը
Sony Pictures ստուդիան զանգվածաբար հետածգում է պրեմիերաները

Sony Pictures-ի նախկին ռուսական գրասենյակը ռուսական կինոցանցերից գրեթե 1 մլրդ ռուբլի է պահանջում

  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    6 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 2
  • 5 ֆիլմ պոռնիկների մասին. մաս 1

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • 5 լավագույն ֆիլմ պոռնոյի մասին

    44 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    45 կիսումներ
    Կիսվել 18 Հրապարակել X-ում 11
  • Կինոյի հիմնադրամը հայտարարել է 2026 թվականի լիամետրաժ և կարճամետրաժ կինոնախագծերի մրցույթները

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: