«Մանդալորցին» սերիալի առաջին սեզոնի ավարտից անմիջապես հետո Disney+ սթրիմինգային ծառայությունը սկսել է զանգվածաբար կորցնել բաժանորդներին: 8-րդ սերիաի թողարկումից հետո բաժանորդագրությունները չեղարկած բազմաթիվ հանդիսատեսներ սկսել են այդ մասին հայտնել սոցիալական ցանցերում:
Հեռացած օգտատերերի թվի մասին ընկերությունը կոնկրետ թվեր չի նշում, սակայն Parrot Analytics-ի տվյալներով ՝ սերիալի դիտման համար գրանցվել է 113 մլն հանդիսատես:
«Մանդալորցին» մեկնարկել է 2019 թվականի նոյեմբերին Disney+ հարթակի գործարկման հետ միաժամանակ: Ճիշտ է 2020-ին լույս կտեսնեն «Բազեն եւ Ձմեռային զինվորը» և «ՎանդաՎիժն» սերիալները եւ «Մանադլորցու» երկրորդ եթերաշրջանը, ուստի Disney-ը բաժանորդների թիվը կրկին ավելացնելու բոլոր շանսերն ունի: