• Վերջին
  • Հանրաճանաչ
Դասական համերգների հեռարձակումը հիմնականում գիշերային ժամերին է. Արայիկ Մանուկյան

Դասական համերգների հեռարձակումը հիմնականում գիշերային ժամերին է. Արայիկ Մանուկյան

17.03.2019
Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

05.11.2026
«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

05.11.2026
Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

31.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Ուրբաթ, 6 Նոյեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն

Դասական համերգների հեռարձակումը հիմնականում գիշերային ժամերին է. Արայիկ Մանուկյան

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
17.03.2019
Բաժին՝ Կինոարդյունաբերություն, Հայաստան, Հեռուստատեսություն
Ընթերցման ժամանակ՝1 րոպե
Դասական համերգների հեռարձակումը հիմնականում գիշերային ժամերին է. Արայիկ Մանուկյան
2
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

Հնչում է որպես նախընտրական կարգախոս՝ «Հանրայինում եւս պետք է իրավիճակ փոխվի»։ Հեղինակը հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելու հայտ ներկայացրած թեկնածու Արայիկ Մանուկյանն է՝ 1992-1995 թվականներին «Լրաբեր» ծրագրի տնօրեն, Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական կոմիտեի կոլեգիայի նախկին անդամ, «Արմենպրես» լրատվական գործակալության փոխտնօրեն։ ԿինոՊրեսը ներկյացնում է Արայիկ Մանուկյանի հետ «Հրապարակի» զրույցը:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով «Հանրայինում»։

Հանրայինում ասելով՝ ես նկատի ունեմ թե՛ Հանրային հեռուստաընկերությունում, թե՛ Հանրային ռադիոյում, թե՛ «Շողակաթ» հոգեւոր-մշակութային հեռուստաընկերությունում, որի մասին չեն հիշում, բայց որը հրաշալի հեռուստաարտադրանք ունի, թե՛ «Շիրակ» հեռուստաընկերությունում, որի խնդրին պետք է վերադառնալ, եւ թե՛, բնականաբար, Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատանքներում:

Ցավոք, Հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ նույնականացվել է Հանրային հեռուստատեսության ղեկավարի պաշտոնի հետ, բայց դա, իրականում, այդպես չէ: Երեւի այն պատճառով, որ հեռուստատեսությունը Հայաստանում դեռեւս մնում է ամենաազդեցիկ մեդիան, եւ իշխանության համար միշտ գերնպատակ է եղել այդ ազդեցիկ մեդիայի միջոցով իր իշխանությունը հանրության վրա պահպանելը: Եվ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի բուն աշխատանքը մնացել է ստվերում: Այս կառույցը շատ ավելի է նման եղել գաղտնի գործակալության, գաղտնի կառույցի, քան նույնիսկ Ազգային անվտանգության ծառայությունը: Եթե փորձեք google-ում կամ այլ որոնողական համակարգերում տեղեկություններ հավաքել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի մասին, գրեթե ոչինչ չեք գտնի կամ շատ կցկտուր տեղեկություններ կգտնեք: Այս կառույցը նույնիսկ սոցիալական մեդիաներում ներկայացված չէ, նույնիսկ ֆեյսբուքյան էջ չունի, պաշտոնական կայքն էլ մնացել է նախորդ դարում:

-Բայց հաշվետվությունները Հանրայինի կայքում ներկայացված են, նշանակում է՝ փակ կառույց չէ։

Հանրայինը եւ խորհուրդը, իհարկե, տարբեր են։ Օրենքի ֆորմալ պահանջները, իհարկե, պահպանված են՝ կառույցի հաշվետվությունները հրապարակված են, բայց եթե փորձեք մասնագիտորեն խորանալ այդ հաշվետվությունների մեջ, կնկատեք, որ դրանք այնքան էլ չեն արտացոլում իրական պատկերը: Ասենք, հաշվետվություններում պահպանված է տեղեկատվական, կրթական, մշակութային եւ այլ հաղորդումների բազմազանությունը, ինչն օրենքի պահանջ է։ Եթերացանցում դրանց տոկոսային համամասնությունը՝ ըստ հաշվետվությունների, հրաշալի է, բայց այդ թվերի եւ տոկոսների հետեւում կա իրական պատկեր: Այն է, որ, օրինակ, եթերացանցում դասական համերգների հեռարձակումը հիմնականում գիշերային ժամերին է, իսկ գիշերը մարդիկ սովորաբար քնում են, եւ դժվար թե այս բարդ ռիթմ ունեցող կյանքում մարդը գիշերվա ժամը 4-ին նստի ու դասական երաժշտություն լսի Հանրային հեռուստատեսությամբ: Իսկ փոխարենը եթերի լավագույն ժամերին, որն անվանում են Primetime, մյուս՝ մասնավոր հեռուստաընկերությունների հետ մրցակցող սերիալներ են կամ նմանատիպ բաներ եւ այլն:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ իրավիճակ պետք է փոխվի։

Երբ որ ասում եմ՝ պետք է իրավիճակ փոխվի, նկատի ունեմ, որ նախեւառաջ մտածողությունը, փիլիսոփայությունը պետք է փոխվի հենց խորհրդում, որպեսզի այն իր արտացոլանքը գտնի նաեւ Հանրային հեռուստատեսությունում, ռադիոյում եւ այլն:

Նախորդ վեց տարիների ընթացքում, ըստ օրենքի պահանջի, Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդն առնվազն 72 նիստ պետք է արած լինի, բայց նույնիսկ յոթ նիստի մասին է դժվար տեղեկատվություն գտնել: Այս կառույցի աշխատանքը պետք է լինի բացարձակ թափանցիկության մթնոլորտում: Հանրությունը չի կարող տեղեկացված չլինել, թե ինչպես են կառավարվում հանրային միջոցները: Կառավարվում ցանկացած իմաստով՝ քաղաքականությունների, որոշումների, հայեցակարգերի, մոտեցումների եւ այլն:

Եթե մի քիչ խորանանք, կտեսնենք, թե ինչ տխուր իրողություններ են թաքնված այս տարիներին արված փայլփլուն շնորհանդեսների, զեկույցների, տեխնիկական վերազինումների, կառուցված ու նորոգված տարբեր շինությունների, կառավարության պահուստային ֆոնդերից վերցված գումարների տակ եւ այլն:

Տարիներ շարունակ հանրությունն ուզում էր բացատրություններ, օրինակ, թե ինչու ենք մենք հսկայական միջոցներ ծախսում «Եվրատեսիլ» երեւույթի վրա: Ինչու չենք կարող այդ միջոցներն առավել արդյունավետ օգտագործել եւ այլն: Պատասխան չեղավ: Որքան գիտեմ, տարեկան մոտ հարյուր միլիոն դրամ ենք ծախսում, իսկ սա մի գումար է, որով կարելի է շատ լուրջ մշակութային արտադրանք ունենալ, օրինակ՝ մինչեւ 15-16 սերիա ունեցող հեռուստանովել՝ դրամատուրգիական լուրջ հիմքով եւ լավագույն ռեժիսորների մասնակցությամբ: Խոսվեց մասնագետների ներգրավվածության մասին խորհրդի աշխատանքներում, բայց՝ անօգուտ:

Շատ կարեւոր խնդիր է, որ Հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն, մյուսները ունենան առաջիկա 6 տարիների համար մշակված քաղաքականություններ: Իմ կարծիքով՝ անթույլատրելի է առանց այդ քաղաքականությունների աշխատելը: Եվ այդ քաղաքականությունները պետք է մշակվեն ողջ պրոֆեսիոնալ, մասնագիտական դաշտի ներգրավվածությամբ: Չեն կարող բոլորը դուրս մնալ, իսկ նույնական մտածողության մի խումբ, հիմնականում՝ «կավէէնային մշակույթի» կրողներ, տարիներ շարունակ ազդեն հասարակական մտածողության վրա:

-Վերջին տարիներին հանրայինում աքսիոմ է դարձել՝ ցույց ենք տալիս այն, ինչ նայում են։ Հանրայինի ղեկավարները, սերիալներ պտտեցնելով, իրենք ռուսական ալիքներ էին նայում, «Կուլտուրա»՝ օրինակ։ Դուք է՞լ եք այդպես անելու։

Իրենք ինչ են նայում՝ չգիտեմ։ «Կուլտուրա» ալիքն էլ այլ խոսակցություն է։ Մենք խոսում ենք Հանրային հեռուստատեսության մասին։ Իսկ Հանրայինի գործառույթները կարգավորվում են օրենքով։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, ապա, այո, պետք է փոխվի մտածողությունը՝ որ հեռարձակում ենք այն, ինչ պահանջում է հասարակությունը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պետք է կարողանա մշակված քաղաքականությունների միջոցով պահանջարկ ձեւավորել: Հանրային ռեսուրսները պետք է դուրս լինեն բոլոր կարգի վարկանիշային մանիպուլյացիաներից, մինչեւ այնքան ժամանակ, որքան կպահանջվի պահանջարկ ձեւավորելու միջոցով այլ վարկանիշային սանդղակի հասնել:

Այս տարիների ընթացքում մենք ոչ մի տեղեկություն չենք ունեցել, թե ինչպես են կառավարվել այն ենթակառուցվածքները, որոնք Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի տնօրինության տակ են՝ շենքեր, շինություններ, երաժշտական խմբեր, ստուդիաներ եւ այլն: Ի՞նչ կառավարում է իրականացվել, մարքետինգային ի՞նչ քաղաքականություն, որքա՞ն են դրանք հասանելի եղել հանրային մյուս ռեսուրսների համար, որքա՞ն են փոխկապակցված եղել հանրային բոլոր ռեսուրսների աշխատանքները: Հիմա տարբեր բաներ ենք կարդում, տարբեր տեղեկություններ ենք ստանում, որոնք ուղղակի սարսափելի են:

Այնքան աշխատանք կա անելու, որ ուղղակի թվում է, թե անելիքներին վերջ չի լինելու երկար ժամանակ: Գիտեք, երբ պայթում են բոլոր փչվածքները, դատարկությունն ու տարածությունները երեւակվում են միանգամից:

-Թեկնածուներից պահանջվում է իրենց ծրագիրը ներկայացնել 5 էջի վրա։ Ձեզ դա բավարա՞ր է։

Ես կուզեի, որ մինչեւ 50 կամ 500 էջ պահանջվեր, որովհետեւ, այ, այդքան ասելիք կա ու անելիք: Ի վերջո, անցած տարիների ընթացքում տասնյակ հոդվածներ եմ հրապարակել, որոնցում խոսել եմ հեռուստատեսության ու ընդհանրապես մեր մեդիայի խնդիրների մասին, այդ թվում՝ նաեւ խորհրդի աշխատանքների: Իհարկե, բոլոր ծրագրերի մասին հնարավոր չէ խոսել: Մրցակցության գաղափարախոսությունը պահանջում է նաեւ ծրագրերի մասին շատ չխոսել:

-Երբ դեռ «Լրաբերի» տնօրենն էիք, ասում էիք՝ «Լրաբերը» չի կարող լինել շատ լավը կամ շատ վատը։ Հիմա է՞լ եք այդ կարծիքին։

Փիլիսոփայության առումով, երեւի՝ այո։ Բայց փոխվել են ժամանակները։ Տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակներ են։ Փոխվել է լուրերի մատուցման, ընկալման, ընդհանրապես՝ «լուր» հասկացության կառուցվածքը։ Մեդիան այսօր այլ հասկացություն է աշխարհում։ Եվ այս մոտեցումներից ելնելով էլ՝ պետք է փոխվի հանրային ռեսուրսների լրատվական ողջ քաղաքականությունը, բայց արդեն խոսում ենք ծրագրերից։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 42
Աղբյուր՝ Հրապարակ
Պիտակներ՝ Առաջին ալիքՀանրային հեռուստաընկերությունհեռուստատեսություն
Նախորդ նյութը

«Հայկ» կինոստուդիան գեղարվեստական խորհուրդ է կազմավորում

Հաջորդ նյութը

Ահարոն Փոլը հերքել է «Վատից վատ» լիամետրաժ սիքվելում իր մասնակցության մասին տեղեկատվությունը

Առնչվող Նյութեր

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

Հեղինակ՝ KinoPress Staff
05.11.2026

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հաստատել է, որ «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքով նախատեսված պետական ֆինանսավորում տրամադրելու կարգը մինչ օրս ընդունված չէ։ Կառավարությունը համապատասխան...

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

«Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
05.11.2026

«Վրիժառուների» պրեմիերան Հայաստանում նախատեսվում է հունվարի 7-ին։ Հարցեր են առաջանում Ռուսաստանի ստվերային կինովարձույթի հնարավոր ազդեցության շուրջ։

Հաստատվել է Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների կազմը

90 հայտ՝ 272,7 մլն դրամի համար․ Կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթի տվյալները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
31.10.2026

Հայաստանի կինոյի հիմնադրամը հրապարակել է 2026-ի մրցույթների առաջին արդյունքները․ 90 հայտից գնահատման փուլ է անցել 43 նախագիծ՝ 272,7 մլն դրամի...

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

Հաջորդ նյութը
Ահարոն Փոլը հերքել է «Վատից վատ» լիամետրաժ սիքվելում իր մասնակցության մասին տեղեկատվությունը

Ահարոն Փոլը հերքել է «Վատից վատ» լիամետրաժ սիքվելում իր մասնակցության մասին տեղեկատվությունը

  • «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    «Վրիժառուների» պրեմիերան հետաձգվել է․ Հայաստանի կինովարձույթը հարմարեցվո՞ւմ է Ռուսաստանի ստվերային շուկային

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Ավելի քան չորս տարվա ուշացում․ կինեմատոգրաֆիայի ֆինանսավորման կարգը նախատեսվում է ընդունել օրենքի փոփոխությունից հետո

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    4 կիսումներ
    Կիսվել 2 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    35 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: