• Վերջին
  • Հանրաճանաչ
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը

13.07.2025
Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

24.10.2026
«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

«Street Fighter». 82 միլիոն դոլարանոց չկայացած պոռնոֆիլմ

24.10.2026
Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

Ջիվան Ավետիսյանի «Վերածնվածը» ֆիլմի պրեմիերան կայացել է Warner Bros. ստուդիայում

19.10.2026
Գովազդ
Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

Սամվել Թադևոսյանը Golden Globes Silk Road Tribute Gala-ում կարժանանա Beacon Award-ին

15.10.2026
«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

«Նոր Մեր բակը»․ հայտարարվել է հայկական հայտնի ֆիլմաշարի նոր շարունակության մասին՝ 30 տարի անց

14.10.2026
Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

Երբ քաղաքը կորցրեց իր մեծ էկրանը․ Հայաստանի մարզային կինոթատրոնների 35-ամյակը

11.10.2026
«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

10.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

10.10.2026
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

09.10.2026
Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

ԿԳՄՍ նախարարությունը կինեմատոգրաֆիայի ոլորտում երկու մասնագետ է փնտրում

07.10.2026
ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ ԳՈՎԱԶԴ
  • Մեր մասին
  • Կինոկատալոգ
  • Գովազդ
  • English
  • Русский
Չորեքշաբթի, 28 Հոկտեմբերի, 2026
  • Մուտք
ԿինոՊրես
Ունե՞ք տեղեկություն
Գովազդ
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • Կինոարդյունաբերություն
  • Կինոմիջոցառումներ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հարցազրույցներ
  • Ավելին
    • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
    • ՊԵՏԱԿ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
ԿինոՊրես
Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
Գլխավոր Կինոարդյունաբերություն Հայաստան

Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
13.07.2025
Բաժին՝ Հայաստան, Փառատոներ
Ընթերցման ժամանակ՝3 րոպե
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնը
145
ԴԻՏՈՒՄՆԵՐ
FacebookWhatsAppLinkedIn

«Ոսկե ծիրան» Երևանի 22-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը տրված է։ Ամենամյա կինոտոնն այս տարի անցկացվում է հուլիսի 13-20-ը։ Այս տարի ևս միջազգային կինոտոնը հանրությանը կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր ամենահեղինակավոր (Կաննի, Բեռլինի և այլն) կինոփառատոներից: Հայաստան են ժամանել կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոսերներին։

Փառատոնի հանդիսավոր մեկնարկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ողջունեց «Ոսկե ծիրան»-ի հյուրերին։  

«Ողջունում եմ բոլորիդ Երևանում՝ քաղաքում, որտեղ մշակույթը շարունակաբար ապրում և զարգանում է։ Արդեն երկու տասնամյակ Երևանը հյուրւընկալում է համաշխարհային կինոյի անունների և այս տարին ևս բացառություն չէ։ Փառատոնին միացել են միջազգային մեծություններ, բազմաթիվ հյուրեր աշխարհի ավելի քան 30 երկրներից։ Այս մարդիկ ներկայացնում են տարբեր մշակութային դպրոցներ, սակայն բոլորին միավորում է սերը կինոյի հանդեպ և միջազգային փորձը։ Շնորհակալ եմ բոլորիդ ներկայության համար», — իր խոսքում նշեց նա։

Երևանի քաղաքապետը կարևորեց նաև փառատոնի ազդեցությունը մեր երկրի մշակույթի ոլորտում, ընդգծելով նաև աշխատարանների, վարպետաց դասերի անցկացումը՝ փորձի փոխանակման և հայ կինոյի զարգացման համատեքստում։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորեց փառատոնի բացման արարողության՝ Կինոյի տանն անցկացվելու փաստը։

««Ոսկե ծիրան»-ը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, մենք չենք պատկերացնում մի ամառ, որը կարող է անցնել առանց փառատոնի։ Այն ամենասպասված իրադարձությոջններից է, դարձել է կինոյի աշխարհում մեր այցեքարտը, անձնագիրը, որով կարող ենք ներկայանալ աշխարհին։ Այն աշխատանքը, որ արվել է թիմի կողմից սկսվելով որպես վախվորած նախաձեռնություն, այսօր իր տեղն ունի միջազգային հարթակներում», — ընդգծեց նախարարը։

Կինոփառատոնի հիմնադիր և նախագահ Հարություն Խաչատրյանն իր խոսքում հարգանքի տուրք մատուցեց բոլոր այն հայ կինոգործիչներին, ովքեր վերջերս կնքեցին իրենց մահկանացուն։ Խաչատրյանի հրավերով՝ բեմ բարձրացան մյուս երկու համահիմնադիրները՝ Սուսաննա Հարությունյանը և Միքայել Ստամբոլցյանը, և երեքը միասին ազդարարեցին փառատոնի մեկնարկը։

Կինոփառատոնի այս տարվա բացման ֆիլմն էր Ջաֆար Փանահիի «Մի պարզ պատահար» նոր ֆիլմը, որը մայիսին Կաննում արժանացավ գլխավոր մրցանակի՝ Պալմ դե Օրի։ Փանահին Հայաստան էր ժամանել նախորդ տարի:

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

«Ամեն անգամ, երբ լինում եմ Հայաստանում, լավագույն հուշերով եմ վերադառնում, բայց այս գիշերը տարբերվում էր․ այս գիշեր ինձ համար ամենատպավորիչ հուշն է, որովհետև ուզում եմ խոսել մի մարդու մասին, որի հետ մի տարածքում լինելը մեծ պարտավորություն է։ Երբ ուսանող էի, մեր համալսարանի կողքին կինոթատրոն կար ու մի օր անցնելիս տեսա, որ այս մեծ մարդը մաքրում էր կինոթատրոնի ապակիները, որ իր ֆիլմի պաստառները փակցնի։ Կես ժամ կանգնած նայում էի նրան։ Եվ իրենից սովորեցի, որ երբ ֆիլմ ես նկարահանում, պետք է ամենափոքր դետալներից ուշադրություն դարձնես, և ինքդ զբաղվես ամեն ինչով։ Որոշ մարդիկ միայն կինո չեն նկարահանում, ճանապարհ են ստեղծում։ Միշտ երազել եմ լինել այս մեծ մարդու կողքին․ նա ինձ շատ բան է սովորեցրել։ Նա միակ մարդն էր, որ ինձ սովորեցրեց դիմակայել։ Այս գիշեր ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել իրանական կինոյի մեծագույն ռեժիսորներից մեկին՝ վարպետ Ամիր Նադերիին», — իր խոսքում նշեց Փանահին։

Ջաֆար Փանահին հանձնեց փառատոնի Փարաջանովյան թալեր մրցանակը Ամիր Նադերիին՝ համաշխարհային կինոյում ունեցած մեծ ավանդի համար։

«Փանահին ամենակարևոր ռեժիսորներից իրանական կինոյում, որ ճանապարհ է բացել դեպի ապագա՝ Աբաս Քիառոսթամիի հետ։ Այս մրցանակն ինձ համար շատ նշանակալից է, որովհետև իմ ամենասիրելի ռեժիսորներից մեկը Փարաջանովն է։ Ես այս մրցանակը նվիրում եմ իմ երկրի երիտասարդ կինոռեժիսորներին, որպեսզի Փանահիի նման ճանապարհ բացեն դեպի ապագա», — իր խոսքում նշեց Նադերին։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի միջազգային մրցութային ծրագրի ժյուրիի նախագահն է Կաննի կինոփառատոնի և Սեզարի մրցանակակիր, մավրիտանացի վարպետ Աբդերահման Սիսակոն։ Վերջինս համաշխարհային կինոյում մարդկային արժանապատվության, կարեկցանքի, արդարության և հանդուրժողականության  ամենազգայուն ձայներից մեկն է։ Հատկանշական է, որ առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ը կպատվի աֆրիկացի ռեժիսորի։

Ժյուրիի անդամների ցանկում են Սան Սեբաստիանի և Թուրինի փառատոների մասնակից, Ոսկե ծիրանի դափնեկիր, ամերիկահայ սցենարիստ և ռեժիսոր Էրիկ Նազարյանը, Աթինա Ռախիլ Ցանգարին՝ հունական Նոր ալիքի համահիմնադիրը, Յորգոս Լանթիմոսի վաղ շրջանի համահեղինակը, նշանավոր Աթենբերգ ֆիլմի ռեժիսորը, ինչպես նաև Աթենքի օլիմպիական խաղերի հանդիսավոր արարողությունների բեմադրողը։ Միջինասիական ժամանակակից կինոյի ամենավառ հեղինակներից մեկը՝ ժանրային փորձարարության և հեգնական մռայլության վարպետ Ադիլխան Երժանովը նույնպես ժյուրիի անդամներից է։ Մյուս անդամը Ադա Սոլոմոնն է՝ ռումինական կինոյի առաջատար պրոդյուսերներից մեկը, Բեռլինի կինոփառատոնի Ոսկե արջի դափնեկիր և Օսկարի նոմինացված ֆիլմերի արտադրող։

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնի պատվոր հյուրն է և Տարածաշրջանային մրցույթի ժյուրիի նախագահն է Ամիր Նադերին։ Տարածաշրջանային ժյուրիի անդամներն են Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» ծրագրի գլխավոր մրցանակի դափնեկիրը, Ալեքսանդր Սոկուրովի լավագույն աշակերտներից մեկը՝ ռեժիսոր Կիրա Կովալենկոն և ամերիկահայ դերասան Կարեն Կարագուլյանը, որը հայտնի է Շոն Բեյքերի հետ երկարամյա համագործակցությամբ:

Կինոփառատոնի հանդիսավոր փակումը կազդարավի Հարություն Խաչատարյանի «Վերջին կայարանը» ֆիլմով։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը, աջակիցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում
Views: 27
Պիտակներ՝ կինոփառատոնՈսկե Ծիրան
Նախորդ նյութը

Ջաֆար Փանահիի Ոսկե արմավենու ճյուղի մրցանակակիր ֆիլմը՝ 22-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմ

Հաջորդ նյութը

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

Առնչվող Նյութեր

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Սամվել Թադևոսյանը Տաշքենդում է․ հայ դերասանը կարժանանա Golden Globes Beacon Award մրցանակին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հեղինակ՝ KinoPress Staff
24.10.2026

Հայ դերասան Սամվել Թադևոսյանը ժամանել է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդ՝ մասնակցելու հոկտեմբերի 23-24-ին անցկացվող Golden Globes Silk Road Tribute Gala միջազգային...

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

«Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի նոր նախագծով առաջարկվում է ընդլայնել Կինոյի հիմնադրամի լիազորությունները

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է Կինոյի հիմնադրամին փոխանցել ազգային ֆիլմի կարգավիճակի տրամադրման իրավունքը և փոխել կինոյի ֆինանսավորման կանոնները։

Армения  в центре внимания индийского Международного кинофестиваля в Керале

Կառավարությունը հավանություն է տվել սերիալների համատեղ արտադրության մասին եվրոպական կոնվենցիայի ստորագրմանը

Հեղինակ՝ Սերգեյ Հովսեփյան
10.10.2026

Կոնվենցիայի կիրառումը կարող է պահանջել օրենսդրական փոփոխություններ և սերիալների պետական ֆինանսավորման համար լրացուցիչ միջոցներ։

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել նախկին «Այրարատ» կինոթատրոնի գույքի վրա

Հեղինակ՝ KinoPress Staff
09.10.2026

Գլխավոր դատախազությունը դիմել է Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով բռնագանձում տարածել Երևանի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող՝ նախկին «Այրարատ» կինոթատրոնի անշարժ...

Հաջորդ նյութը
«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

«Մի պարզ պատահար»՝ առանց լռելու իրավունքի

  • Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    Արամ Ասատրյանի մասին գեղարվեստական ֆիլմ կնկարահանվի

    3 կիսումներ
    Կիսվել 1 Հրապարակել X-ում 1
  • Հրապարակվել է «Մեկին մեկ» նոր կատակերգության պաստառը․ ֆիլմը կինոթատրոններում կլինի սեպտեմբերի 24-ից

    34 կիսումներ
    Կիսվել 14 Հրապարակել X-ում 9
  • Ամենասեքսուալ 5 ֆիլմը՝ ըստ ԿինոՊրեսի. մաս 2

    47 կիսումներ
    Կիսվել 19 Հրապարակել X-ում 12
  • 30 ֆիլմ, յոթ երկիր և մասնագիտական քննարկումներ․ ինչպես անցավ Համագործակցության երկրների կինոփառատոնը Մեղրիում

    1 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
  • «Ոսկե ծիրանը»՝ FIAPF-ի հավատարմագրված փառատոնների ցանկում. ինչ է սա նշանակում Հայաստանի համար

    0 կիսումներ
    Կիսվել 0 Հրապարակել X-ում 0
Telegram Facebook YouTube Instagram TikTok X RSS

«ԿինոՊրես»-ը հայկական անկախ առցանց լրատվամիջոց է՝ նվիրված կինոյին, կինոարդյունաբերությանը և մշակութային քաղաքականությանը։

ԿինոՊրես

  • Մեր մասին
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Լուսաբանման սկզբունքներ
  • Ունե՞ք տեղեկություն

Օգտակար

  • Գովազդ
  • Նյութ առաջարկել
  • Հեղինակներ
  • Կինոկատալոգ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է:

Բարի վերադարձ։

Մուտք գործեք ձեր հաշիվ

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վերականգնել գաղտնաբառը

Գաղտնաբառը վերականգնելու համար մուտքագրեք օգտանունը կամ էլ. հասցեն։

Մուտք գործել

Ավելացնել նոր տեսացանկ

Արդյունք չկա
Դիտել բոլոր արդյունքները
  • ԼՈՒՐԵՐ
    • Ֆինանսավորում
    • Հեռուստատեսություն
    • Արտադրություն
    • Վարձույթ
    • Ինտերնետ
    • Հարցազրույցներ
    • Ընտրանի
  • ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՌԵԼԻԶՆԵՐԻ ՑԱՆԿ
  • ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
  • ԼԻԿԿԱՅԱՆ
    • ՊԵՏԱԿ
    • ԿԻՆՈԿԱՏԱԼՈԳ
    • Կինոթատրոններ
    • Կրթություն
    • Բառարան
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ԳՈՎԱԶԴ
  • ԿԱՊ

ԿինոՊրես © 2019-2026 Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական օգտագործման ժամանակ հղումը կայքին պարտադիր է: